Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.2014-21.05.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2014
Дата вступления в силу
11.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2014 թվականի N 4-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (Էլ-առողջապահության համակարգ) ներդրման համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել փորձագիտական խումբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 10-ի N 4-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Ս. Խաչատրյան  

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   
Վ. Աբրահամյան  

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   
Ս. Բարսեղյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական

   
Ա. Ղուլյան  

- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան