ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 339-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) N 1 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.
«17. Խորքային հորի հորատմանը ներկայացվող պահանջներ».
2) N 2 հավելվածի՝
ա. «ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.
«17. Խորքային հորի նախատեսվող հորատանցքի հիդրոերկրաբանական կտրվածքը (տրամագիծ, խորություն), հորատումն իրականացնող սարքավորման տիպը, հորատումն իրականացնելու ժամանակահատվածը և կապիտալ շինարարության իրականացումն ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝ հիդրոտեխնիկական լիցենզիան):»,
բ. «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-րդ կետով.
«20. Խորքային հորի հորատմամբ ջրօգտագործման իրականացման հայտի դեպքում՝ հորատում իրականացնող սարքավորման հաշվառման տվյալները, սարքավորման տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը և պարտավորություն հորատման հորի տվյալները «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ջրային պետական կադաստր ներկայացնելու վերաբերյալ».
3) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 8-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|