ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1487-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները` որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1487-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակա-րանի մակերեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփա-կանության իրավունքով տրվող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Սահակյան Էլմիրա Սուրենի |
AF0396859, տրված` 23.02.2002 թ., |
քաղ. Երևան, Հրաչյա Աճառյան 20/3, հանրակացարանի |
72.9 |
304503.3 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
2. |
Գրիգորյանց Աիդա Ենոքի |
AN0636496, տրված` 03.09.2013 թ., |
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի |
16.7 |
99715.7 |
սեփականության իրավունքով |
3. |
Հարությունովա Մանյա Վիկտորի |
AN0599495, տրված` 02.08.2013 թ., |
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի |
16.8 |
100312.8 |
սեփականության իրավունքով |
4. |
Գուլիևա Արուսյակ Սամսոնի |
AG0293737, տրված` 15.05.2004 թ.,
|
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի |
17.0 |
100312.8 |
սեփականության իրավունքով |
5. |
Դյոմին Կամո Վլադիմիրի |
AN0230597, տրված` 07.08.2012 թ., |
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի |
17.1 |
102104.1 |
սեփականության իրավունքով |
6. |
Եպիսկոպոսյան Աբրահամ Բորիսի |
AK0407146, տրված` 09.12.2009 թ., 037-ի կողմից |
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի |
33.7 |
201222.7 |
սեփականության իրավունքով |
7. |
Մկրտչյան Մելս Նավասարդի |
AG0569012, տրված` 21.04.2006 թ., |
քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի |
23.0 |
179170 |
սեփականության իրավունքով |
8. |
Տերյան Էլմիրա Տիգրանի |
AF0682282, տրված` 08.10.2002 թ., |
քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի |
37.4 |
291346 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
9. |
Իշխանովա Ռոզա Իվանի |
AG0260889, տրված` 20.04.2004 թ., |
քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68ա, հանրակացարան, բն. 20 (նախկին NN 218 և 220 սենյակներ) |
27.6 |
213568.8 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|