Գլխավոր տեղեկություն
Номер
N 1487-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2013
Дата вступления в силу
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1487-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները` որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1487-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

ԵրԵՎան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակա-րանի մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփա-կանության իրավունքով տրվող

1

2

3

4

5

6

7

1.

Սահակյան Էլմիրա Սուրենի

Հայրապետով Գեորգի Կոնստանտինի

Հայրապետով Վիլեն Գեորգիի

AF0396859, տրված` 23.02.2002 թ.,
006-ի կողմից
AH0686537, տրված` 29.10.2008 թ., 006-ի կողմից

AG0482948, տրված` 06.08.2005 թ.,
006-ի կողմից

քաղ. Երևան, Հրաչյա Աճառյան 20/3, հանրակացարանի
N 420 սենյակ

72.9

304503.3

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

2.

Գրիգորյանց Աիդա Ենոքի

AN0636496, տրված` 03.09.2013 թ.,
005-ի կողմից

Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 701 սենյակ

16.7

99715.7

սեփականության իրավունքով

3.

Հարությունովա Մանյա Վիկտորի

AN0599495, տրված` 02.08.2013 թ.,
005-ի կողմից

Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 809 սենյակ

16.8

100312.8

սեփականության իրավունքով

4.

Գուլիևա Արուսյակ Սամսոնի

AG0293737, տրված` 15.05.2004 թ.,
005-ի կողմից

 

Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 610 սենյակ

17.0

100312.8

սեփականության իրավունքով

5.

Դյոմին Կամո Վլադիմիրի

AN0230597, տրված` 07.08.2012 թ.,
005-ի կողմից

Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 510 սենյակ

17.1

102104.1

սեփականության իրավունքով

6.

Եպիսկոպոսյան Աբրահամ Բորիսի

Եպիսկոպոսյան Էրիկ Աբրահամի

AK0407146, տրված` 09.12.2009 թ., 037-ի կողմից

AM0755158, տրված` 04.06.2012 թ.,
005-ի կողմից

Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
NN 424 և 427 սենյակներ

33.7

201222.7

սեփականության իրավունքով

7.

Մկրտչյան Մելս Նավասարդի

AG0569012, տրված` 21.04.2006 թ.,
003-ի կողմից

քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի
N 901 սենյակ

23.0

179170

սեփականության իրավունքով

8.

Տերյան Էլմիրա Տիգրանի

Լալայան Հայկուհի Լևոնի

Լալայան Մխիթար Լևոնի

Լալայան Լևոն Լևոնի

AF0682282, տրված` 08.10.2002 թ.,
019-ի կողմից
AK0483025, տրված` 14.04.2010 թ.,
019-ի կողմից
AM0480873, տրված` 21.10.2011 թ.,
019-ի կողմից
ծնված` 2005 թ.

քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի
N 813 սենյակ

37.4

291346

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

9.

Իշխանովա Ռոզա Իվանի

Վարպետյան Գրիգոր Ալբերտի

Տելյան Սիրանուշ Իոսիֆի

Վարպետյան Ալբերտ Գրիգորի

Տելյան Անի Գրիգորի

AG0260889, տրված` 20.04.2004 թ.,
009-ի կողմից
AF0514141, տրված` 04.05.2002 թ.,
009-ի կողմից

AF0311944, տրված` 12.05.2001 թ.,
009-ի կողմից
AN0279814, տրված` 29.11.2012 թ.,
009-ի կողմից

ծնված` 2001 թ.

քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68ա, հանրակացարան, բն. 20 (նախկին NN 218 և 220 սենյակներ)

27.6

213568.8

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան