Գլխավոր տեղեկություն
Номер
N 1226-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2013
Дата вступления в силу
27.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1226-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1050-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1050-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Տ. Մուկուչյան - ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Մելիքյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բադեյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով,

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերով,

բ. «Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերով,

գ. «Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Թ. Ասոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ն. Ավետիսյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

բ. «Գ. Պողոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Բոխյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

գ. «Ս. Սուչյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ի. Մարտիրոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 26

Երևան