Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-148
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (31.08.1992-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/15-16
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
31.08.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.08.1992
Дата вступления в силу
31.08.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծման և նրա հետագա կայուն առաջընթացի ապահովման համար օրակարգի հարց է դարձել հանրապետության կրթական, գիտական և մշակութային համակարգերի և հաստատությունների արմատական բարեփոխումը, ժողովրդի մտավոր, գործնական և բարոյական կարողությունների ու հմտությունների օգտագործման անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:

Հաշվի առնելով այդ խնդիրների իրականացման գործում Երևանի պետական համալսարանի, որպես հայ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի եզակի կենտրոնի, բացառիկ դերը, ցանկանալով պայմաններ ստեղծել նրա ներուժի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար, նպատակ ունենալով որոշակի դարձնել համալսարանի կարգավիճակը և պետության կողմից նրա նյութական ու բարոյական ապահովվածությունը որոշում եմ.

1. Սահմանել, որ Երևանի պետական համալսարանը ինքնավար պետական բարձրագույն ուսումնական, գիտական և մշակութային հաստատություն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում` օժտված իրավաբանական անձի իրավունքներով, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ընդունված օրենսդրությամբ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) հստակեցնել Երևանի պետական համալսարանի և հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության փոխհարաբերությունները` Երևանի պետական համալսարանի ինքնուրույնությունն ու պետական կառավարման ֆունկցիաների իրականացման լիարժեքությունն ապահովելու նպատակով.

բ) լուծել Երևանի պետական համալսարանին պատկանող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 52 մասնաշենքի համալիրը նրան սահմանված կարգով վերադարձնելու հարցը.

գ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունների մասին» որոշման համաձայն, երկամսյա ժամկետում քննության առնել և հաստատել Երևանի պետական համալսարանի օրինադրությունը.

դ) օրենքով սահմանված կարգով լուծել Երևանի պետական համալսարանի արդյունավետ գործունեությունն ապահովելու, բարձրագույն կրթության և գիտության ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական նախադրյալների ստեղծման հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

31 օգոստոսի 1992 թ.

ՆՀ-148