Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2014-31.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.38
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2014
Дата вступления в силу
08.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 32-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՄԻԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՄԻԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած (կենսաթոշակային ֆոնդ ընտրելու դիմումի հիման վրա)` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից հարկային գործակալ հանդիսացող գործատուներին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած մասնակիցները (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք) են`

1) մինչև 1974 թվականը ծնված`

ա. վարձու աշխատողները,

բ. անհատ ձեռնարկատերերը,

գ. նոտարները,

դ. պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձինք.

2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից.

3) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձինք, որոնք 2014 թվականի հունվարի 1-ից սկսած երբևէ չեն հանդիսացել վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար:

4. Հարկային մարմինը պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով (հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում տվյալ ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում):

5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած` վարձու աշխատող և (կամ) պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների մասին, եթե բազային (պայմանագրային) եկամուտները հաշվարկվել (վճարվել) են գործատուի (հարկային գործակալի) կողմից:

6. Էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը:

7. Մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա, հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով, փոխվում է ֆիզիկական անձի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան