Գլխավոր տեղեկություն
Номер
N 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.04.2014-18.09.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.28/9(1022) Հոդ.123
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2014
Дата вступления в силу
10.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 149-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1189204358.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից`

1) 1169204358.0 դրամը` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 2510.45 տոննա սերմացուների ձեռքբերման համար.

2) 20000000,0 դրամը` ծրագրի շրջանակներում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, մաքսային ձևակերպումների, պահեստավորման, գործուղման և ընթացիկ այլ ծախսերի համար:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարն առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ծրագիրն իրականացնելու համար:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարից նախատեսված 1140704358 դրամ նախահաշվային արժեքով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

1) սույն որոշման 3-րդ կետին համապատասխան Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել գարնանացան գարու` 1978,7 տոննա, եգիպտացորենի` 23,44 տոննա, առվույտի` 168,35 տոննա և կորնգանի` 189,96 տոննա սերմացու.

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնել 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու` 28500000,0 դրամ արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 149-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻ ՈՒ ԲԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է, ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր, և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

2. Քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղական արտադրանքով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

3. Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է պարենային գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին:

4. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնապահությունն անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

5. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները 2005-2012 թվականներին գարնանացան գարու ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի ծավալների մասին:

Տարեթիվը

Ցանքատարածությունը
(հա)

Միջին բերքը
(ց/հա)

Համախառն բերքը
(տոննա)

2005

62404

16.7

103851

2006

59354

10.1

45792

2007

62253

25.1

154207

2008

63745

22.4

142712

2009

65907

22.0

140553

2010

57503

20,1

114946

2011

65309

26,4

172375

2012

62086

26.2

162289

Միջինը

62308

20,7

129590

6. Վերջին տարիներին գարու ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ծավալների կտրուկ աճը պայմանավորված է 2011 թվականի գարնանն իրականացված գարնանացան գարու արտադրության զարգացման երկու ծրագրով, որոնց շրջանակներում հանրապետություն է ներկրվել 2019 տոննա գարնանացան գարու էլիտային և առաջին վերարտադրության սերմացու: 2012 թվականին գարնանացան գարու ցանքատարածությունները նվազել են 3319 հեկտարով` կազմելով 61990 հեկտար:

7. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում 2005-2008 թվականներին եգիպտացորենի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են համապատասխանաբար` 3853, 3238, 4086 և 4241 հեկտար: Ցանքատարածությունների ավելացումը կատարվել է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված պետական աջակցության և Վրաստանից 41,5 տոննա բարձր վերարտադրության սերմացուի ներկրման, որը բաշխվել է հանրապետության բոլոր մարզերին: 2009, 2010 և 2011 թվականներին ցանքատարածությունները նվազել են` համապատասխանաբար կազմելով 3072, 3102 և 3355 հեկտար: 2009 և 2010 թվականներին ցանքատարածությունների կրճատումը հետևանք էր պետական աջակցության դադարեցման և որակյալ սերմացուի պակասի: Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրի իրականացման շնորհիվ ցանքատարածություններն ավելացել են` կազմելով 3934 հեկտար, իսկ 2012 թվականին նվազել կազմելով 3366 հեկտար:

8. 2005-2011 թվականներին` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է բազմամյա խոտաբույսերի 3000-4500 հեկտար ցանք, որը գումարվել է նախորդ տարիներին կատարված ցանքատարածությունների ծավալին: Հանրապետությունում բազմամյա խոտաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները յուրաքանչյուր տարի կազմում են 60-66 հազ. հեկտար: 1990 թվականին այդ ցուցանիշը հատել է 250 հազ. հեկտար սահմանագիծը, սակայն, տարեցտարի նվազելով, 1999 թվականին կազմել է 93,7 հազ. հեկտար, իսկ 2000 թվականին` 61,6 հազ. հեկտար: 2012 թվականին կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալը, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության տվյալների, կազմել է 66925 հեկտար:

9. Արձանագրվել է նաև կերային, միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքատվության էական նվազում: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում գրեթե չի իրականացվել ցանքաշրջանառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար` իջել է միավոր տարածքից ստացվող բերքի մակարդակը, նվազել են սպիտակուցների արտադրության ծավալները:

10. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում է հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության գծով 2 պետական սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունն ու «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման, հողատարածքների ընդարձակման:

11. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական միություններ` «Սյունիքի սերմ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը և «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը: Սակայն նշված պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից արտադրվում է բարձր վերարտադրության սերմացուի պահանջարկի մինչև 3 տոկոսը:

12. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ԻԿԱՐԴԱ-ի, ՍԻՄԻՏ-ի (ICARDA, SIMIT), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի փորձարկումներ:

13. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1) առկա է հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի բարձր վերարտադրություն և բերքատվություն ապահովող սերմացուի մեծ պահանջարկ.

2) անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ է ապահովվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացման պատճառով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության շարունակական ծրագրերը նպաստում են տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և տնտեսական աճի ապահովմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակը հանրապետությունում գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացումը և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացումն է:

15. Ծրագրի խնդիրն արտերկրից 1978,7 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168,35 տոննա կապույտ առվույտի (այսուհետ` առվույտ), 189,96 տոննա կորնգանի և 23,44 տոննա եգիպտացորենի սերմացուի ներկրումը և տեղական սերմ արտադրողներից 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուի գնումը և դրանք սույն ծրագրի դրույթներին համապատասխան հանրապետության հողօգտագործողներին հատկացնելն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

16. Նախատեսվում է 2014 թվականի գարնանն արտերկրից ներմուծել 1978,7 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168,35 տոննա կապույտ առվույտի, 189,96 տոննա կորնգանի և 23,44 տոննա եգիպտացորենի սերմացու:

17. Տեղական սերմ արտադրողներից պետք է գնել 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու:

18. Արտերկրից ներկրված և տեղական սերմ արտադրողներից գնված սերմացուի 1 կիլոգրամը հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով`

 

գարնանացան գարի
եգիպտացորեն
առվույտ
կորնգան

130 դրամով,

 350 դրամով,

 1500 դրամով,

 370 դրամով:

(18-րդ կետը փոփ. 10.04.14 N 396-Ն)

 

19. Հայաստանի Հանրապետության մարզերին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի նախատեսված քանակությունները`

NN
ը/կ

Մարզի անվանումը

Հատկացվող սերմացուի քանակը
(տոննա)

գարնանացան գարու
սերմացու

եգիպտացորենի
սերմացու

առվույտի
սերմացու

կորնգանի
սերմացու

1.

Արագածոտն

350

0

32

50.1

2.

Արարատ

33.85

3.5

16.095

0

3.

Արմավիր

18

0.6

6.5

0

4.

Գեղարքունիք

595

0

34.14

106.36

5.

Լոռի

100

4.16

11.5

13.5

6.

Կոտայք

77.65

0

1.985

0

7.

Շիրակ

632.7

13.25

57.03

20

8.

Սյունիք

200

0.9

6

0

9.

Վայոց ձոր

65.5

0.03

1.1

0

10.

Տավուշ

50

1

2

0

11.

«Սերմերի
գործակալություն»
ՊՈԱԿ

6

0

0

0

 

 Ընդամենը

2128,7

23.44

168.35

189.96

20. Հայաստանի Հանրապետության մարզպետները սույն ծրագրի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ըստ համայնքների ամփոփում են, 2014 թվականի գարնանացանի համար հողօգտագործողների կողմից նախապես վճարում կատարելու պայմանով ներկայացված պահանջների հիման վրա, համայնքների ղեկավարների կողմից մարզպետարան ներկայացված անհրաժեշտ սերմացուի վճարունակ պահանջարկները, հաստատում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

21. Սերմացուի հատկացումն ըստ համայնքների իրականացվում է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կողմից, համապատասխան գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի և մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ, սույն ծրագրի դրույթներին համապատասխան:

22. Գործակալությունն ապահովում է սերմացուի համապատասխան մարզեր տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, բեռնման և հատկացման աշխատանքները:

23. Գործակալության կողմից սերմացուի հատկացումը համապատասխան համայնքի ղեկավարին կատարվում է նախապես վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Սերմացուի դիմաց վճարումն իրականացվում է գործակալության կողմից «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված 1930005627050300 նպատակային հաշվեհամարին` պարտադիր նշելով սերմացուի տեսակները և քանակները:

24. Մարզերում գտնվող պահեստներից սերմացուի տեղափոխումը համայնքներ և հատկացումը հողօգտագործողներին իրականացվում է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:

25. Մեկ հեկտար ցանքի համար սերմացուի հատկացումն իրականացվում է հետևյալ չափաքանակներով`

 

գարնանացան գարի
եգիպտացորեն
առվույտ
կորնգան

200 կգ,
25 կգ,
25 կգ,
150 կգ:

 

26. Հայաստանի Հանրապետության մարզերին նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը վերապահվում է գործակալությանը` 2015 թվականի գարնանը հողօգտագործողներին սույն ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

27. Սերմացուի հատկացումն ավարտելուց հետո համայնքների ղեկավարները 30-օրյա ժամկետում յուրաքանչյուր մշակաբույսի համար առանձին հաստատում և տեղեկատվությանը տիրապետելու նպատակով իրենց մոտ պահպանում են ամփոփ բաշխացուցակները` համաձայն N 1 ձևի` մեկ օրինակ տրամադրելով մարզպետարանին:

28. Մարզպետարաններն ամփոփում են համայնքների ներկայացրած N 1 ձևերը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

29. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծում.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծում.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում.

4) երկրի ագրոպարենային համակարգի կայուն իրավիճակի ձևավորման հարցում նախադրյալների ստեղծում.

5) ցանքատարածությունների և համախառն բերքի ծավալների ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում, տնտեսական աճի ապահովում:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

30. Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուի դիմաց վճարված գումարները նպատակաուղղել հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
 

Ձև N 1

Ց Ա Ն Կ

 

 Հայաստանի Հանրապետության -------------------մարզի ------------------------ տարածաշրջանի ----------------------- համայնքի ---------------------------- սերմացու ստացողների

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Անձնագիրը

Տրամադրված
սերմացուի
քանակը (կգ)

Վճարված գումարը
(դրամ)

Կատարված փաստացի ցանքը
(հա)

Ստորագրությունը

համարը

տրված`
օրը, ում կողմից

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

6.

             

7.

             

Ընդամենը

x

x

     

x

Համայնքի ղեկավար

____________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Ձև N 2

 Հաստատում եմ

ՀՀ _________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 2014 թ.

 

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ________________________ ՍԵՐՄԱՑՈՒԻ

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքին փաստացի հատկացված սերմացուի քանակը
(տոննա)

Կատարված փաստացի ցանքը
(հա)

Սերմացու ստացած շահառուների
թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 Մարզպետարանի գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ

____________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ. 10.04.14 N 396-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 149-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

Նկարագրությունը
Հողօգտագործողներին գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի սերմացուների տրամադրում

1022

ԾՏ01

Շահառուների քանակը

Պետական աջակցության տրամադրման ենթակա տարածքը, հա

     

18,000.0

 

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

x

x

x

1,189,204.4

1,189,204.4

1,189,204.4

1,189,204.4

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

1 անգամ

0.0

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

               

Յուրաքանչյուր տարվա բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

               

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 149-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

2014 բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1022

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

ԾՏ01

 

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

1189204.4

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

Համաձայն մարզպետարաններից ներկայացրած պահանջարկի` հողօգտագործողներին մատչելի գներով գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի սերմացուների տրամադրում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.08.2014, N 941-Ն 18.09.2014, N 149-Ն
10.04.2014, N 396-Ն 24.04.2014, N 149-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան