ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Արթիկ քաղաքում ստեղծված լարված իրավիճակի արագ կարգավորման, օրինականության վերականգնման անհրաժեշտությունից, ինչպես նաև նոր միջադեպերից խուսափելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.
1. Արթիկ քաղաքում հայտարարել արտակարգ դրություն երեք օր ժամանակով` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը:
2. Արտակարգ դրության պարետ նշանակել փոխգնդապետ Սուրեն Հովհաննեսի Գրիգորյանին:
3. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 մարտի 1992 թ. ՆՀ-83 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|