Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-37
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (19.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991.12.31/24(1004) Հոդ.583
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
19.12.1991
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.1991
Дата вступления в силу
19.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրից և նպատակ ունենալով ապահովել հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկարությամբ կազմավորել հետևյալ սահմանային տարածքները.

հարավ-արևմտյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Իրանի, Նախիջևանի Հանրապետության և Թուրքիայի հետ).

հյուսիսային սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Վրաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության հետ).

արևելյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանական Հանրապետության հետ):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կառուցվածքը և սահմանային տարածքների կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

19 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-37