Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.04.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.04.16/19(1032) Հոդ.294
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2014
Дата вступления в силу
17.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 317-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան` 2011 թվականին, 2012 թվականի մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը և 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան