Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 294-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/2(481).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.12.2013
Дата вступления в силу
25.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 294-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 763 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 57 արձանագրություն) և «ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 763 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Լանջանիստ) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 24

Երևան