ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 293-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՀՐԱՄ ՊԱՊՈՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 170 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 57 արձանագրություն) և Վահրամ Պապոյան արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2013 թվականի նոյեմբերի 2-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Վահրամ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 170 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Վահրամ Պապոյան փոխանակման կետի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայրի հասցեով (ք. Վեդի, Արարատյան փողոց, թիվ 57) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 24 Երևան |