ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 278-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 775) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով «ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի նոյեմբերի 20-ի միջնորդագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, դեկտեմբերի 5-ին և դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ի լրումն ներկայացված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 775) փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Կոմիտասի պող., 1 շենք, 272 ոչ բնակելի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 12 Երևան |