Գլխավոր տեղեկություն
Номер
N 238-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.03.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2014
Дата вступления в силу
29.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2014 թվականի N 238-Ա

 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝

1. Հաստատել «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի երկրորդ փուլի գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Գործողությունների կատարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա հինգերորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 28-ի N 238-Ա

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ոլորտները և նպատակները

2014 թ. գործողությունները (ԶՔԳ-2)

Կատարման վերջնաժամկետները և պատասխանատուները

1.

Գործարար միջավայրի բարելավում

իրականացնել տեսչական բարեփոխումները նոր օրենքին համահունչ (առնվազն երկու տեսչությունների միավորմամբ)

01.08.2014 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.

Վարկավորման հասանելիություն

հաստատել ապահովված գործառնությունների իրավական և նորմատիվային դաշտի բարելավմանն ուղղված փոփոխությունները` ներառյալ գրավի առարկա հանդիսացող շարժական և անշարժ գույքի էլեկտրոնային ռեգիստրը, որը հասանելի է ինտերնետի միջոցով

01.05.2014 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

3.

Պետական կառավարման էֆեկտիվության և թափանցիկության բարելավում

հաստատել «Էլեկտրոնային գործառնությունների մասին» հայեցակարգի նախագիծը, որը սահմանում է էլ. ստորագրության գործարկման համար կարգավորիչ դաշտը և հստակ քաղաքականությունը, էլ. կառավարության հայտերի նկատմամբ ցանցային (cyber) անվտանգության, տեղեկատվության հասանելիության և գործառնական համատեղելիության պահանջները, ինչպես նաև պատշաճ ինստիտուցիոնալ դաշտը

01.05.2014 թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

4.

Արդյունաբերության զարգացման և արտահանման խթանում

ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող մաքսազերծման համակարգ

15.06.2014 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

5.

Սոցիալական ապահովության ցանցերի օպտիմալացում

վերանայել ընտանեկան նպաստների նշանակման համար կարիքավորության հիման վրա ընտանիքների իրավունակության որոշման կարգը, ինչպես նաև մշակել առաջարկություն ընտանիքի անապահովության միավորի հիման վրա իրականացվող սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերի ներդաշնակեցման մասին (նույն ընտանիքին (անձին) սոցիալական աջակցության որևէ ծրագրում ընդգրկման որոշումն ընդունվի մինչ այդ իրավունքի որոշման պահը` նույն համակարգով տրամադրված աջակցության գնահատմամբ)` հիմնվելով տնային տնտեսությունների տարեկան հետազոտության տվյալների վրա և ընդլայնել առողջապահական նպաստների ծածկույթը (հրաժարում համավճարներից), ինչպես նաև տնային տնտեսությունների (ՏՏ) առանձնահատկությունների հիման վրա ՏՏ-ների միևնույն խմբերի համար նախատեսված նոր ծրագրերի ընդգրկույթը

01.05.2014 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.

Ենթակառուցվածքների գծով ծախսերի կայուն շարունակականության բարելավում

հաստատել խմելու ջրի ոլորտի բարեփոխման գործողությունների ծրագիր` նպատակ ունենալով կիրառել ծախսածածկում ապահովող սակագներ և վճարներ

15.08.2014 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

7.

Բնապահպանական կայունության արմատավորում հանքային ոլորտում

մշակել և ընդունել ՀՀ կառավարության որոշում, որը թույլ կտա գործարկել հանքարդյունահանման իրավունքների «մեկ պատուհանի» սկզբունքով համակարգը` ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին) նոր օրենքին համապատասխան

01.05.2014 թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան