Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 281-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.18
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 281-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով արժեթղթերի հաշվառման համակարգում արժեթղթերով գործարքների վերաբերյալ գրանցումների իրականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին և նվազ ծախսատար,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 176-րդ, 182-րդ, 194-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում`

1) 4-րդ կետը «(որի միջոցով կնքվել է պահառության պայմանագիր)» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կանոնակարգի 4.1 կետով սահմանված դեպքերի» բառերով,

2) լրացնել 4.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Կենտրոնական դեպոզիտարիան կարող է իր կանոններով նախատեսված չափանիշներին բավարարող ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա) համար սահմանել սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված պահանջից բացառություններ:»,

3) լրացնել 14.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14.1. Պահառության պայմանագիրը լուծվելու դեպքում դրա հիմքով վարվող արժեթղթերի հաշիվը կարող է փակվել, եթե հաշվում գրանցված արժեթղթեր չկան (արժեթղթերի հաշվի մնացորդը զրոյական է): Եթե արժեթղթերի հաշվի մնացորդը զրոյական չէ, ապա պահառության պայմանագիրը կարող է լուծվել միայն արժեթղթերը հաշվետիրոջ կողմից նշված այլ արժեթղթերի հաշվին փոխանցելուց հետո:»,

4) լրացնել 21.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21.1. Բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարման պայմանագիրը կարող է լուծվել միայն այլ հաշվի օպերատորի միջոցով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքման արդյունքում, բացառությամբ թողարկողի լուծարման կամ վերակազմավորման այն դեպքերի, որի արդյունքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընկերությունը պարտավոր չէ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել մասնագիտացված կազմակերպությանը:»,

5) 91-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, եթե արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու հանձնարարական կամ հարցում տալու լիազորագիրը հաստատված չէ նոտարական կարգով, ապա հաշվի օպերատորը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել լիազորության հավաստիությունը ստուգելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան