Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 280-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.17
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 280-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 2-րդ մասը և 42-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ը հաստատելու մասին» թիվ 156-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 4-րդ կետում հանել «Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված գումարը փոխանցելու օրը» բառերը, իսկ «տրամադրված» բառից հետո լրացնել «և հրապարակված վերջին հայտնի» բառերով:

2) Կանոնակարգի 7-րդ կետում՝

ա. «30-օրյա ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան հաջորդող առաջին աշխատանքային օրը» բառերով,

բ. 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին է փոխանցում սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան ընտրված ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի վերջին հայտնի (սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված) տեղաբաշխման գինը,

3) անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան ֆոնդի պահառուի նշած հաշվին,»:

3) Կանոնակարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ֆոնդի կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ն մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները: Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կառավարչից ստանալուց հետո դրանք անմիջապես հրապարակում է իր ինտերնետային կայքում: Կառավարիչը սույն կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու հետ միաժամանակ հրապարակում է իր ինտերնետային կայքում:»:

4) Կանոնակարգի 17-րդ կետում «դիմումը և փայի դիմաց վճարումը կամ վճարման մասին պահառուից հավաստումը (եթե ֆոնդի պահառուն մասնակիցների ռեեստրը վարողը չէ)» բառերը փոխարինել «համար վճարումը» բառերով:

5) Կանոնակարգի 18-րդ կետում «դիմաց վճարումը համապատասխան ֆոնդի պահառուի նշած հաշվին կատարելու (վճարման մասին պահառուից հավաստումը ստանալու) օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված» բառերը փոխարինել «՝ սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված վերջին հայտնի» բառերով:

6) Կանոնակարգի 19-րդ կետում «կառավարչից իր կողմից կառավարվող ֆոնդի փայեր ձեռք բերելու դիմումը ստանալուց հետո» բառերը փոխարինել «կառավարչի հաշվին սույն կանոնակարգի 17-18-րդ կետերի համաձայն փայերը փոխանցելուց հետո» բառերով:

7) Կանոնակարգի 20-րդ կետում «3» թիվը փոխարինել «10» թվով:

8) Կանոնակարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում փայերի հետգնում (մարում) կատարվում է` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի՝ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված վերջին հայտնի հետգնման (մարման) գինը:»:

9) Կանոնակարգի 9-րդ, 13-րդ, 16-րդ, 21-րդ, 22-րդ և 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան