ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1384-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 616 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 38-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 38-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» N 616 որոշմամբ հաստատված ցանկի 26-րդ կետը:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն գույք հանձնելու մասին» N 38-Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող Տեղերի վանական համալիրը, Տեղեր գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի N 2 հասցեում գտնվող` 2302930 դրամ արժեքով «Ժողովրդական տուն» կառույցը, դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող պատմական և մշակութային նշանակության 1,4600 հեկտար և 0,1525 հեկտար մակերեսներով հողամասերը (այսուհետ՝ գույք)` համաձայն NN 1 և 2 հավելվածների, սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցների հաշվին ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի ստացումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան նվիրաբերության պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1384-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1384-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|