ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1477-Ա
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի, խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1477-Ա որոշման |
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2010 թվականի դեկտեմբերի 29-ին։
Պետական գրանցումից անմիջապես հետո ընկերությունը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում նախաձեռնում է ժամանցի և հանգստի ժամանակակից կենտրոնի կառուցում։ Այդ նպատակով բանակցություններ են վարվում բազմաթիվ նախագծային ընկերությունների հետ, ընտրվել է «Հ. Ս. ՊՌՈ» ՍՊԸ-ն և վերջինիս հետ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստելու համար պայմանագիր կնքելու հանձնարարություն է տրվել։
«Հ. Ս. ՊՌՈ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվել է համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը նշված հասցեի 13,597 հա հողամասի վրա համալիրը կառուցելու համար։
Վայրի աշխարհագրական դիրքը և բոլոր հաշվարկները հավաստում են, որ ներդրումները համալիրում կլինեն արդյունավետ։ Համալիրը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև տարածաշրջանում կլինի առաջատար դիրքերում, ճարտարապետական ուրույն ոճով, ժամանակակից չափորոշիչների համապատաս-խանությամբ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Ծրագրի իրականացման արդյունքում կմատուցվեն բարձրակարգ ծառայություններ, կապահովի էլ ավելի գրավչություն, հատկապես օտարերկրացիների համար, և արդյունավետ ֆինանսատնտեսական գործունեություն։
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
Ներդրումային ծրագիրը կաջակցի նաև պետության կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման, աղքատության և արտագաղթի նվազեցման ռազմավարական ծրագրերին։
Ծրագրի իրականացման համար կպահանջվի 45-50 միլիարդ դրամի ներդրում։
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ծրագրի նպատակն է կառուցել ժամանցի և հանգստի ժամանակակից կենտրոն, որը կապահովի գործունեության նախատեսված տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) միջազգային պայմանագրերի պահանջները։
Կենտրոնի գույքային համալիրն ըստ նախագծի ներառում է.
1. հյուրանոցի գլխավոր մասնաշենքը,
2. հյուրանոցի մասնաշենքերը,
3. ռեստորանային համալիր,
4. բացօթյա ռեստորանային համալիր և սրճարան,
5. բացօթյա լողավազան,
6. շահումով խաղերի և խաղատան համար նախատեսված մասնաշենք,
7. նպատակային օժանդակ` հարակից շինություններ,
8. բարեկարգված, կանաչապատված և հիմնանորոգված տարածք։
Ներդրումների հիմնական էտապները
Ներդրումների հիմնական էտապներն են.
1. նախագծային աշխատանքների ամբողջ փաթեթի մշակումը և դրանց համաձայնեցումն իշխանության համապատասխան մարմինների հետ, շինարարության թույտվության ձեռքբերումը,
2. հողային աշխատանքները,
3. շենքերի և շինությունների կառուցումը,
4. հարակից տարածքների բարեկարգումը։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2013 թվականին, որի ընդհանուր արժեքը նախտեսվում է 45-50 միլիարդ դրամի սահմաններում։
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են.
- մինչև 500 աշխատատեղերի ստեղծումը,
- բարձրորակ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության բնակչությանը,
- նախադրյալների ստեղծում այլ երկրներից զբոսաշրջիկների ներհոսքի համար։
2010 թվականի դեկտեմբերի 29-ին հրավիրված «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սամանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ ներդրումային ծրագիրը կազմելու և արդյունավետ իրականացման գործընթացն ապահովելու նպատակով պատասխանատվությունը վերապահվել է «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին և նույն ընկերության ֆինանսական տնօրեն Գեղամ Թովմասյանին։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն ներդրումային ծրագրի` «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն 2011 թվականից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում` 13,597 հա հողամասի վրա, ձեռնարկել է ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցումը։
Շինարարական աշխատանքները 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են և գնահատվել անկախ գնահատող «Էյ Էնդ Էմ ֆայնենշլ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։
Վերջինիս կողմից, համաձայն հաշվետվության, ընկերության գույքը գնահատվել է 61146139340 դրամ, այդ թվում`
- շենքերը և շինությունները` 59039197608 դրամ,
- հողամասը` 1809665732 դրամ,
- շարժական գույքը` 300276000 դրամ։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |