ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 809-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.13 աղյուսակի «ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները» բաժնի «1. Քաղաքականության միջոցառումներ» կետի «1.1. Ծառայություններ» աղյուսակի 1155 ԱԾ02 ծրագրային դասիչում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Սևանա լճի անտառատնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների գնումն իրականացնել երեք տարվա կտրվածքով:
3.1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորը «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների մատուցման շրջանակներում կատարողին (կապալառու) շահագործման է տրամադրվում յուրաքանչյուր տարի 5 հեկտար լրացուցիչ անտառատնկարկներ մաքրելու կամ դրան համարժեք գումարի չափով կապալառուի կողմից «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ընթացիկ վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով՝ պատվիրատուի և կատարողի (կապալառուի) միջև կնքվող օգտագործման պայմանագրի հիման վրա, որում ներառվում են սույն կետի դրույթները:
(3.1-ին կետը լրաց. 26.12.13 N 1507-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 809-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումը նշված է փակագծերում) | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ
Նկարագրությունը Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքներ | |||||||||||||
1155 |
ԱԾ 02 | |||||||||||||
Քանակական |
Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրում (հա) |
(27.5) |
||||||||||||
Որակական |
Մշակված չէ |
|||||||||||||
Ժամկետայնության |
Աշխատանքների կատարման ժամկետը |
մինչև ընթացիկ տարվա ավարտը |
||||||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում աղքատության նվազեցում, բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում | ||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 809-Ն որոշման |
ն ո ր մ ա ն ե ր
ՍԵՎանա լճի ջրածածկ անտառԱտնկարկների մաքրման աշխատանքների առանձին գործողությունների
NN ը/կ |
Գործողության անվանումը |
Չափի միավորը |
Մեքենա-մեխանիզմները |
Աշխատողների թիվը |
1 օրվա նորմածավալը (8 ժամ) |
1 նորմայի վարձավճարը (դրամ) |
1 միավորի նյութական ծախսը |
1 միավորի աշխատավարձը (հազ. դրամ) |
1 միավորի նյութական ծախսի արժեքը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
Ցամաք տարածքում տրակտորով թփերը և ծառերը արմատախիլ անելը |
խտ. խոր. մ |
Տ-170 տրակտոր |
Տրակտորիստ բանվոր |
40 |
12000 6000 |
դիզ. վառելիք` 5 լ |
0,562 |
2,53 |
2. |
Ջրում ծառերն ու թփերը արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը |
խտ. խոր. մ |
WATER MASTER GLASSIC –III, ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստ |
օպերատոր բանվոր |
20 |
14000 5000 |
դիզ. վառելիք` 9,6 լ Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ, յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են` քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։ |
1,187 |
5,520 |
3. |
Ջրում թփերն ու առանձին ծառերն արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը |
խտ. խոր. մ |
WATER MASTER GLASSIC –III, ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստ |
օպերատոր բանվոր |
12,5 |
14000 5000 |
դիզ. վառելիք` 8,6 լ Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ, յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են` քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։ |
1,90 |
6,612 |
4. |
Նախկին տարիներին հատված և ջրում մնացած կոճղերն արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը |
խտ. խոր. մ |
WATER MASTER GLASSIC –III, ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստ |
օպերատոր բանվոր |
15 |
14000 5000 |
Դիզ. վառելիք` 8.6 լ Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ, յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են` քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։ |
1,583 |
4,75 |
5. |
Տեղափոխում ափ` մինչև մեքենայի բարձման տեղը, միջինը 200 մ հեռավորության վրա |
խտ. խոր. մ |
ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստ |
մեքենավար բանվոր |
20 |
14 |
դիզ. վառելիք` 8,0 լ |
0,875 |
4,416 |
6. |
Ճահճացած տարածքում և ջրում (խորությունը` մինչև 1 մ) ծառերը և թփերը T-170 ճահճագնաց տրակտորով արմատախիլ անելը և արմատների ու փտած, նեխած հողախառնուրդի հետ միասին հրում մինչև մեքենայի բարձման տեղը, միջինը 150 մ հեռավորության վրա |
խտ. խոր. մ |
T-170 տրակտոր (ճահճագնաց) |
տրակտորիստ |
23 |
14000 |
դիզ. վառելիք` 11 լ |
0,761 |
5,566 |
7. |
Ճահճացած տարածքում և ջրում (խորությունը` մինչև 1 մ) թփերը և ծառերը T-170 ճահճագնաց տրակտորով արմատախիլ անելը և արմատների ու փտած, նեխած հողախառնուրդի հետ միասին հրում մինչև մեքենայի բարձման տեղը` միջինը 150 մ հեռավորության վրա |
խտ. խոր. մ |
T-170 տրակտոր (ճահճագնաց) |
տրակտորիստ |
17 |
14000 |
դիզ. վառելիք` 11 լ |
1,029 |
5,566 |
8. |
Փայտանյութի, ջախի և արմատային զանգվածի դատարկում ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստից |
խտ. խոր. մ |
САТ 428 Е կամ համապատաս-խան այլ էքսկավատոր |
տրակտորիստ բանվոր |
50 |
10000 |
դիզ. վառելիք` 1,0 լ Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 30 լ, յուղի ֆիլտր` 2 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ, յուրաքանչյուր հերթափոխում` քսայուղ` 1 կգ։ |
0,25 |
0,552 |
9. |
Անտառանյութի մասնատում` ըստ տեսականու |
խտ. խոր. մ |
բենզասղոց |
բենզասղո-ցավար օժանդակ բանվոր |
9 |
6000 4000 |
բենզին` 0.3 լ |
1,388 |
0,235 |
10. |
Փայտանյութի, ջախի և արմատային զանգվածի բարձում բեռնատար մեքենային |
խտ. խոր. մ |
САТ 428 Е կամ համապատաս-խան այլ էքսկավատոր |
տրակտորիստ բանվոր |
45 |
10000 |
դիզվառելիք` 1,2 լ Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 30 լ, յուղի ֆիլտր` 2 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ, յուրաքանչյուր հերթափոխում` քսայուղ` 1 կգ |
0,278 |
0,759 |
11. |
Տեղափոխում բեռնատար ինքնաթափ մեքենայով` միջինը 10 կմ հեռավորության վրա |
խտ. խոր. մ |
ԿամԱԶ 55111 կամ այլ մակնիշի համարժեք ինքնաթափ մեքենա |
վարորդ |
20 |
8000 |
դիզ. վառելիք` 2,0 լ |
0,50 |
0.966 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |