«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2004 թվականի N 278-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՈՒ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 12, 16, 18, 23 և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Պուլմոնոլոգիայի ԳՀԻ» անավարտ շինարարության օբյեկտի` սահմանված կարգով առանձնացումը` ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 274000 դրամ գնահատված «Պուլմոնոլոգիայի ԳՀԻ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Աճառյան 2) և 514.8 քառ. մետր հողատարածքը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Հասմիկ Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Նոր Արեշ, 19-րդ փող., տուն 30, անձնագիր` AE 0649247):
1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 548000 դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո մինչև 2015 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներդնելով 28 մլն դրամ,
բ) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.06 N 1681-Ն)
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(1.4-րդ կետը փոփ. 23.11.06 N 1681-Ն, խմբ. 26.12.13 N 1493-Ն)
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
1.6. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
1.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արագածոտնառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գտնվող` 92.2 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող, 1877660 դրամ գնահատված «Կենցաղի տուն» «փոքր» օբյեկտը (ծածկագիրը` 4246)` ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սոս Իլյիչի Ներսիսյանին (այսուհետ` գնորդ) (բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ):
2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 56350 դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.1. «Փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար հաստատված կարգով 1703000 դրամ գնահատված արժեք և 89.10 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող` Երևանի Սարի թաղի 3-րդ փողոցի N 29 հասցեում գտնվող նախկին «Սարի թաղ» ԴՁ» «փոքր» օբյեկտի (թիվ 11 դեղատուն, ծածկագիրը` 21139) գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վ. Բայադյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0414775, բնակության վայրը` քաղ. Երևան, Սարի թաղ, 19-րդ փող., տուն 12):
3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 460000 դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան 151 հասցեում գտնվող` 210.35 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող և 3804000 դրամ գնահատված կենցաղի տան 4-րդ հարկը` ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով, և այն մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել պետական գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` 951000 դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի Արփա-Սևան թաղամասում գտնվող` 180.42 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող, 3969288 դրամ գնահատված արժեքով «Ջերմուկի ավտոտեխսպասարկում» ԴՁ» «փոքր» օբյեկտի (ծածկագիրը` 13142) գույքը` գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Լ. Մոսինյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0279215, բնակության վայրը` քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 4, բն. 81):
5.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 119100 դրամ:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի Գործարանային փողոցի վրա (նավթի բազայի մոտ) գտնվող` 4187.09 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող և 75380618 դրամ գնահատված «Կապանի ԱՊՁ-ի պահեստային տնտեսություն» «փոքր» օբյեկտը (ծածկագիրը` 74662)` գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և պետական գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:
6.2. Սահմանել պետական գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` 3769050 դրամ:
6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ապահովել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի գետնանցումում (ավտոկայանի մոտ) գտնվող` 112905 դրամ գնահատված N 521 սրճարանի (ծածկագիրը` 76142) գույքի` սահմանված կարգով առանձնացումը` գույքի գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և պետական գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:
7.2. Սահմանել պետական գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` 8500 դրամ:
7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 10 |