ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
թիվ 81-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 193 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության 28.11.2013թ. և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 193 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության 09.12.2013 թ. դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու և Կոտայքի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա.
2. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 193 լիցենզիան.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից.
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |