Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-55
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (05.01.1992-14.04.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.14
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
04.01.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.01.1992
Дата вступления в силу
05.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Շուկայական հարաբերությունների և ազատ գների ու սակագների անցնելու կապակցությամբ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար սահմանել հաստատագրված վճարը, այն նախատեսելով արտադրանքի ինքնարժեքում և շերտավորելով ըստ ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի: Սահմանել, որ նշված վճարից ազատվում են այն ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնց արտադրանքների և ծառայությունների վրա պետության կողմից սահմանվում են հաստատագրված գներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի հաշվարկման և գանձման կարգը:

3. Սահմանել, որ սույն հրամանագրի կիրարկումից հետո Հայաստանի Հանրապետությունում վարձակալված հիմնական արտադրական ֆոնդերի վարձակալական վճարի չափը չի կարող ցածր լինել դրանց օգտագործման համար գանձվող վճարի չափից:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-55