Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.28/35(479)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
17.12.2013
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
17.12.2013
Дата вступления в силу
07.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 դեկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում՝ (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածի 70.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։

2. Հավելվածը լրացնել 70.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

70.2

Արդարադատության խորհրդի աշխատակազմի ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

1

:

 

3. Հավելվածը լրացնել 120.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

120.1

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնական

առաջատար,

1-ին

1

:

 

4. Հավելվածի 145-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։

5. Հավելվածի 145.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։

6. Հավելվածի 157.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։

7. Հավելվածը լրացնել 270.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

270.1

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության գործավար

կրտսեր,
1-ին

1

:

 

8. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «983» թիվը փոխարինել «990» թվով։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան