Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-52
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (04.01.1992-01.03.1992)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.11
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
04.01.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.01.1992
Дата вступления в силу
04.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

հայաստանի հանրապետության նախագահի

հ ր ա մ ա ն ա գ ի ր ը

հայաստանի հանրապետությունում աշխատանքի վարձատրության եվ կրթաթոշակների նվազագույն չափերի մասին

 

1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել ամսական 280 ռուբլի:

Ավելացնել բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը 150 ռուբլով:

2. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատաժամանակի նորմալ տևողությունը սահմանել շաբաթական 40 ժամից ոչ ավել:

3. 1992 թվականի հունվարի 5-ից սահմանել ժամային տարիֆային դրույքի հետևյալ նվազագույն չափերը.

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում`

165 կոպ. 

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային շաբաթ`

183 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 

221 կոպ.

 

 

 


 

4. Սահմանել կրթաթոշակի նվազագույն չափ ամսական 200 ռուբլի:

5. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ու աշխատավարձի դրույքաչափերի ավելացումը ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

6. Փոխհատուցման լրավճարների չափերը (աշխատանքի պայմանների, երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքի համար և այլն) ձեռնարկությունների համար որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-52