Գլխավոր տեղեկություն
Номер
N 1189-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2013
Дата вступления в силу
21.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2013 թվականի N 1189-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցության զարգացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում երկկողմանի խորհրդակցություն անցկացնելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 23-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Մելքոնյանինը և Ա. Աշուղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լ. Ջանիբեկյանինը և Ն. Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Խաչատուրյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

դեկտեմբերի 20-ի N 1189-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-25-Ը ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Աշուղյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

Ա. Խաչատուրյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Ջանիբեկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Ն. Սաֆարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան