Գլխավոր տեղեկություն
Номер
N 1185-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2013
Дата вступления в силу
19.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2013 թվականի N 1185-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1039-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) «Հայաստանի Հանրապետության սահմանային» բառերից առաջ լրացնել «1.» թիվը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն համակարգել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման աշխատանքները.

2) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան