ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2014 թվականի N 43-Ա
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել`
1) համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռեժիմային «կենսաանվտանգության» հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողովի աշխատակարգերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 31-ի N 43-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Վանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Լ. Ավետիսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատող (համաձայնությամբ) |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության բաժնի պետ |
Ա. Շիրվանյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վարչության պետ |
Վ. Բագիյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ |
Լ. Մարգարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Ս. Պետրոսյան |
- «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քիմիայի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 31-ի N 43-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՌԵԺԻՄԱՅԻՆ «ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Մելիք-Անդրեասյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Արտո Բոգդանի Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Սարգսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
Ե. Գոնդակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Բ. Խաչատրյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի երկրորդ տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մովսեսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ (համաձայնությամբ) |
Գ. Շահբազյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
Վ. Խաչատրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ) |
Ս. Քոչարյան |
- «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.11.2021, N 1233-Ա | 02.12.2021, N 43-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|