Գլխավոր տեղեկություն
Номер
N 55-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2014-12.12.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.05/5(1018) Հոդ.57
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2014
Дата вступления в силу
15.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 55-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության (այսուհետ` քաղաքաշինական պետական տեսչություն) կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն իրենից ներկայացնում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումն ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը: Շինարարական օբյեկտի ռիսկի գնահատումը կատարվում է օբյեկտների տեսակի և շինարարական օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սահմանված կարգով ներկայացված N 5 տեղեկանքում նշված քաղաքաշինական սուբյեկտների (այսուհետ` գնահատվող սուբյեկտ)՝ կառուցապատողի, նախագծող, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ռիսկայնության գնահատականի հանրագումարից: Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան նաև քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարական օբյեկտում իրականացվող ստուգման արդյունքում վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա գնահատվող սուբյեկտներին` ըստ քաղաքաշինական ոլորտում առկա նրանց ռիսկի գործոնների, և ձևավորել տվյալների բազա` գնահատվող սուբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Քաղաքաշինական պետական տեսչության տեսանկյունից շինարարական օբյեկտի ռիսկը` տվյալ օբյեկտում շինարարության (քանդման) ընթացքում մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության, առողջության և կենսագործունեության վրա բացասական ազդեցություն թողնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով ազդեցության վնասի աստիճանը:

4. Գնահատվող օբյեկտի ռիսկը ձևավորվում է ոլորտային և անհատական ռիսկերից։ Ոլորտային ռիսկը հաշվարկելիս, կախված քաղաքաշինական օբյեկտների տեսակներից, կիրառվում են համապատասխան ոլորտային ռիսկի գործակիցներ։ Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ։ Գնահատվող օբյեկտի ռիսկը (Ռ) հավասար է ոլորտային ռիսկի համապատասխան գործակցի (Գ) ու տվյալ օբյեկտի անհատական ռիսկի առաջին բաղադրիչի (Ռ1) արտադրյալի և տվյալ օբյեկտի անհատական ռիսկի երկրորդ բաղադրիչի (Ռ2) գումարին, որն ունի առավելագույնը 3000 միավոր ընդհանուր կշիռ:

 

Ռ = Գ x Ռ1 + Ռ2

 

III. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ

 

5. Գնահատվող օբյեկտների ոլորտային ռիսկը որոշվում է ըստ հետևյալ քաղաքաշինական օբյեկտների տեսակների` ցածր (I կատեգորիա), միջին (II կատեգորիա), միջինից բարձր (III կատեգորիա), բարձր (IV կատեգորիա) և բարձրագույն (V կատեգորիա) ռիսկայնության օբյեկտներ։

 

5.1. Ցածր ռիսկայնության օբյեկտներ (I կատեգորիա).

Ցածր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 2 հավելվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող օբյեկտները:

Այս կատեգորիայի օբյեկտների գործակիցը հավասար է 1-ի (Գ=1,0):

 

5.2. Միջին ռիսկայնության օբյեկտներ (II կատեգորիա).

Միջին ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 25-րդ կետերով սահմանված օբյեկտները։

Այս կատեգորիայի օբյեկտների գործակիցը հավասար է 1,25-ի (Գ=1,25):

 

5.3. Միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (III կատեգորիա).

Միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով և 24-րդ կետով սահմանված օբյեկտները։

 Այս կատեգորիայի օբյեկտների գործակիցը հավասար է 1,5-ի (Գ=1,5):

 

5.4. Բարձր ռիսկայնության օբյեկտներ (IV կատեգորիա).

Բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 12-րդ կետով սահմանված օբյեկտները:

Այս կատեգորիայի օբյեկտների գործակիցը հավասար է 1,75-ի (Գ=1,75):

 

5.5. Բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (V կատեգորիա).

Բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով սահմանված օբյեկտները:

Այս կատեգորիայի օբյեկտների գործակիցը հավասար է 2-ի (Գ=2,0):

 

IV. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Տվյալ շինարարական օբյեկտում գնահատվող սուբյեկտի անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս հիմք են ընդունվում նրա կողմից նախկինում կատարված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, դրանց պարբերականությունը և վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսական գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

7. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ` Ռ1 և Ռ2:

8. Առաջին բաղադրիչը (Ռ1) օբյեկտում գնահատվող սուբյեկտների մոտ ռիսկային հիմնական չափանիշներով որոշված ռիսկայնության գնահատականն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվող սուբյեկտների կողմից պետական համապատասխան մարմիններին ներկայացվող հաշվետվություններում և նախկինում իրականացված ստուգումների արդյունքներում առկա տեղեկատվության հիման վրա` դրանց անհատական չափանիշների ռիսկայնության գնահատականների հանրագումարով, որի առավելագույն կշիռը կազմում է 1000 միավոր:

9. Երկրորդ բաղադրիչը (Ռ2) հաշվարկվում է սույն մեթոդաբանության VI բաժնում նկարագրված մեխանիզմով` քաղաքաշինական պետական տեսչության ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթի հիման վրա իրականացված վարչարարության միջոցով` շինարարական օբյեկտում գնահատվող սուբյեկտների մոտ առկա վիճակի ռիսկայնության գնահատականների հանրագումարով, որի առավելագույն կշիռը կազմում է 1000 միավոր:

 

V. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

10. Կառուցապատողի անհատական չափանիշների գնահատական (առավելագույնը 250 միավոր)

 

1. Վերջին 3 տարվա ընթացքում ինքնակամ շինարարության իրականացման դեպքի առկայություն

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

2. Վերջին 3 տարվա ընթացքում առանց N 5 ձևի տեղեկանքի ներկայացման շինարարության կատարում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

3. Վերջին 3 տարվա ընթացքում առանց տեխնիկական հսկողության ապահովման շինարարության իրականացում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

4. Վերջին 3 տարվա ընթացքում օրենքով սահմանված դեպքերում առանց հեղինակային հսկողության ապահովման շինարարության իրականացում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

 5. Կառուցապատողի կողմից վերջին 3 տարվա ընթացքում կառուցված օբյեկտների քանակը

7 և ավելի օբյեկտներ

3-6 օբյեկտ

Մինչև 3 օբյեկտ

0

15

30

5. Վերջին 3 տարվա ընթացքում սահմանված կարգի խախտումով օբյեկտի շահագործում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

7. Վերջին 3 տարվա ընթացքում չլիցենզավորված անձանց միջոցով շինարարության դեպքեր

Ոչ

Այո

0

50

11. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր մշակողների և հեղինակային հսկողություն իրականացնողների անհատական չափանիշների գնահատական (առավելագույնը 200 միավոր)

 

1. Վերջին 3 տարվա ընթացքում նախագծված օբյեկտների քանակը

7 և ավելի օբյեկտներ

3-6 օբյեկտ

Մինչև 3 օբյեկտ

0

15

30

2. Վերջին 3 տարվա ընթացքում մշակված նախագծերում քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների արձանագրված խախտումներ

Ոչ

Այո

0

40

3. Վերջին 3 տարվա ընթացքում քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումով մշակված նախագծերի վերաբերյալ գրավոր երաշխավորագրի տրամադրում

Ոչ

1-3 դեպք

4 և ավելի օբյեկտներ

0

20

40

4. Վերջին 3 տարվա ընթացքում արձանագրված շինարարության հեղինակային հսկողության իրականացման կարգի խախտումներ

Ոչ

1-3 դեպք

4 և ավելի օբյեկտներ

0

20

40

5. Վերջին 3 տարվա ընթացքում համապատասխան լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում

Ոչ

Այո

0

50

12. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողների անհատական չափանիշների գնահատական (առավելագույնը 150 միավոր)

 

1. Վերջին 3 տարվա ընթացքում փորձաքննության ենթարկած օբյեկտների քանակը

31 և ավելի օբյեկտներ

10-30 օբյեկտ

Մինչև 10 օբյեկտ

0

20

50

2. Վերջին 3 տարվա ընթացքում քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված նախագծերին փորձագիտական դրական եզրակացություն տալը

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

50

3. Վերջին 3 տարվա ընթացքում համապատասխան լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում

Ոչ

Այո

0

50

13. Կապալառուի անհատական չափանիշների գնահատական (առավելագույնը 250 միավոր)

 

1. Վերջին 3 տարվա ընթացքում կառուցված օբյեկտների քանակը

7 և ավելի օբյեկտներ

3-6 օբյեկտ

Մինչև 3 օբյեկտ

0

20

40

2. Վերջին 3 տարվա ընթացքում ինքնակամ շինարարության իրականացման դեպքի առկայություն

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

3. Վերջին 3 տարվա ընթացքում հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի պահանջների խախտումով շինարարության իրականացում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

4. Վերջին 3 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներում արձանագրված քաղաքաշինական նորմերի խախտումներ

Ոչ

Այո

0

40

5. Վերջին 3 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներում արձանագրված շինարարության արտադրության և ընդունման նորմերի խախտումներ

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

6. Վերջին 3 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներում արձանագրված շինարարության ստանդարտների խախտումներ

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

15

30

7. Վերջին 3 տարվա ընթացքում համապատասխան լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

14. Տեխնիկական հսկողություն իրականացնողի անհատական չափանիշների գնահատական (առավելագույնը 150 միավոր)

 

1. Վերջին 3 տարվա ընթացքում հսկողություն իրականացված օբյեկտների քանակը

7 և ավելի օբյեկտներ

3-6 օբյեկտ

Մինչև 3 օբյեկտ

0

15

30

2. Վերջին 3 տարվա ընթացքում ինքնակամ շինարարության օբյեկտներում հսկողության իրականացման դեպքերի առկայություն

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

3. Վերջին 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքներում արձանագրված շինարարության տեխնիկական հսկողության իրականացման կարգի խախտումներ

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

4. Վերջին 3 տարվա ընթացքում համապատասխան լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում

Ոչ

1 դեպք

1-ից ավելի դեպքեր

0

20

40

VI. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ Ռ2) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Քաղաքաշինական պետական տեսչության կողմից շինարարական օբյեկտներում իրականացվող ստուգումների ստուգաթերթն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների սպառիչ ցանկ: Ստուգաթերթով գնահատվող ռիսկայնությունը (Ռ2) շինարարական օբյեկտի ընդհանուր ռիսկի մեջ ունի 1000 միավոր կշիռ:

16. Ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված հարցերի շրջանակներում: Գնահատվող օբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է պաշտոնատար անձանց և ստուգվող սուբյեկտների ռիսկայնության երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջները գնահատվող սուբյեկտների կողմից խախտվել են և ստուգաթերթի համապատասխան սյունակում նշվել է «ոչ» պատասխանը` բացի համայնքի ղեկավարի գործունեությանը վերաբերող մասից:

17. Ըստ անհրաժեշտության, ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարերում ընդգրկված հարցերի շրջանակներում:

 

VII. ԳՆԱՀԱՏՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

18. Եթե սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո քաղաքաշինական պետական տեսչության կողմից չի իրականացվել ստուգում (բացառությամբ ըստ անհրաժեշտության ստուգման)` օբյեկտի ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն ոլորտային ռիսկի և անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա:

19. Սույն մեթոդաբանության համաձայն այն շինարարական օբյեկտում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվել է ստուգում և լրացվել է ստուգաթերթ, ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ:

20. Շինարարական օբյեկտների դասակարգումն իրականացվում է հետևյալ մեխանիզմով՝ առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած օբյեկտը դասակարգվում է ցածր ռիսկայնության խմբում, 31-ից մինչև 70 տոկոսն ստացած օբյեկտը` միջին ռիսկայնության խմբում, իսկ 71-ից մինչև 100 տոկոսն ստացած օբյեկտը` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան շինարարական օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:

Ցածր

Միջին

Բարձր

0%-30%

31%-70%

71%-100%

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան