Գլխավոր տեղեկություն
Номер
N 1400-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008) Հոդ.1164
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2013
Дата вступления в силу
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի 8.3-րդ կետի պահանջները չեն տարածվում կոնցեսիոն պայմանագրերով նախատեսված սուբսիդավորման գործընթացի վրա:».

2) որոշմամբ հաստատված կարգում՝

ա. 8-րդ կետի «բ» ենթակետը «ցուցանիշներով» բառից հետո լրացնել «(քանակական և ժամկետայնության)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.3-րդ կետով.

«8.3. Պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 17

Երևան