ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1391-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 339-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման համաձայն բացված արտաբյուջետային բանկային հաշվից գումար հատկացնելու մասին» N 339-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «13,500.0» թիվը փոխարինել «15,700.0» թվով.
2) «չորրորդ եռամսյակում` 4.500.0» բառերը փոխարինել «չորրորդ եռամսյակում` 6.700.0, իսկ 2014 թվականին վճարել 24,800.0 հազ. դրամ, որից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար` 6,200.0 հազ. դրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|