ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2014 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
2. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 8.4 մլն դրամ, որից` առաջին եռամսյակում` 8.4 մլն դրամ, առաջին կիսամյակում` 8.4 մլն դրամ, ինն ամսում` 8.4 մլն դրամ, տարում` 8.4 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր:
4. Հիմնադրամին` անկախ տնտեսագիտական փորձաքննության ծառայության մատուցման նպատակով պայմանագիր կնքել «Գրանթ Թորոնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականիհունվարի 30-ի N 124-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼրացումԸ
ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին գումար հատկացնելու վերաբերյալ
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
ֆինանսական ցուցանիշներ |
ոչ ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||
1168 |
ԱԾ 03 | |||||||||
Քանակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X | |||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X |
X |
X |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
8.400.0 |
8.400.0 |
8.400.0 |
8.400.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|