Գլխավոր տեղեկություն
Номер
N 1183-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2013
Дата вступления в силу
18.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2013 թվականի N 1183-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Օպերա» սրահում կայանալիք՝ աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին մասնակցելու և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Օ. Ֆիլիպետտիի հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-15-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան