Գլխավոր տեղեկություն
Номер
N 1372-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2013-20.10.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.18/67(1007).1 Հոդ.1156.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2013
Дата вступления в силу
19.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1372-Ն

 

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՀԱՇՎԱՐԿԱՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, ԱՊՐԱՆՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱԳԻՐ ԵՎ ԱՅԼՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման մեջ (այդ թվում՝ սույն որոշմամբ հաստատված կարգում) «պատվիրատու», «կապալառու», «բանկ», «փոխատու», «ծրագիր», «հիմնադրամ», «պայմանագիր», «փոխառության պայմանագիր» և «համաձայնագիր» հասկացությունները կիրառվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է ծրագրի սկսման պահից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 1 ձևի տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների համար:

5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն՝ ավելացված արժեքի հարկը, կապալառուին, բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարված եկամուտներից՝ շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման, որոնց համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն), ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 2 ձևի տեղեկանքը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1372-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները և սահմանվում են արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն):

2. Սույն կարգով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:

 

II. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված արտոնություններն են`

1) ավելացված արժեքի հարկը`

ա. կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առաջացող՝ այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից,

բ. պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկից.

2) մաքսատուրքը` պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքից.

3) շահութահարկը`

ա. կապալառուն ազատվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից,

բ. բանկը, փոխատուն և հիմնադրամն ազատվում են համաձայնագրով և փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով և փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Սույն կարգի II բաժնի 3-րդ կետով նախատեսված արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող` սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն) և պատվիրատուի կողմից յուրաքանչյուր գործարքի (գործառնության) մասով կազմված ու հաստատված տեղեկանքները` համաձայն սույն կարգի NN 1 և 2 ձևերի:

5. N 1 ձևի տեղեկանքը կազմվում է երեք բնօրինակից՝ տպագիր կամ ձեռագիր: Պատվիրատուն N 1 ձևի տեղեկանքի երկու օրինակը` մինչև դրանց դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմին), իսկ երրորդ օրինակը պահում է իր մոտ: Համապատասխան հարկային և մաքսային մարմինները N 1 ձևի տեղեկանքի բնօրինակներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանց մեկ օրինակը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

6. N 2 ձևի տեղեկանքը կազմվում է երեք բնօրինակից՝ տպագիր կամ ձեռագիր: Պատվիրատուն N 2 ձևի տեղեկանքի երկու օրինակը` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմին), իսկ երրորդ օրինակը պահում է իր մոտ: Հարկային և մաքսային մարմիններ ներկայացված N 2 ձևի տեղեկանքի հիման վրա կատարվում է հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի և տուգանքների) գումարների վերահաշվարկ: N 2 ձևի տեղեկանքի և վերահաշվարկի արդյունքում կազմված արձանագրության հիման վրա հարկային և մաքսային մարմինները պատվիրատուի անձնական հաշվի քարտերում կատարում են համապատասխան գրառումներ, և՝

1) եթե N 2 ձևի տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա N 2 ձևի տեղեկանքում ստուգման արդյունքներից տարբերվող տվյալներ նշված լինելու դեպքում այդ ժամանակաշրջանին վերաբերող` օրենքով սահմանված հարկային արտոնությունների արդյունքները ճշտվում են հարկային մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում` վերստուգման միջոցով, որի հիման վրա կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ.

2) եթե N 2 ձևի տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից դեռևս չստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա վերահաշվարկից հետո N 2 ձևի տեղեկանքում նշված տվյալները կարող են ճշտվել հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման միջոցով:

7. Պատվիրատուի կողմից տրված տեղեկանքները ենթակա են ժամանակագրական կարգով հաշվառման և հերթական համարներով համարակալման:

8. Տեղեկանքների բնօրինակները պետք է պահպանվեն դրանց դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1

 

 «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝

 Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի

 շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և

 մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված

հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

 

___ __________ 20__ թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ`

 ________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ՀՎՀՀ-ն)

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքներ» ծրագրի իրականացման շրջանակներում`

1) ներմուծում է _____________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով

 (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

հետևյալ ապրանքները ______________________________________________________________

 (ապրանքների անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, մաքսային

 _____________________________________________________________________________.

հայտարարագրի, ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

2)____________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը

_________________________________________________________-ից ձեռք է բերում

 (անունը, ազգանունը), (գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

 

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները)______________ _____________

  (ապրանքների (ծառայության, աշխատանքի)
 ________________________________________________________________________________

 անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը)

___________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով:

 (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

Պատվիրատուի պատասխանատու անձ ___________ ______________ ___________________

  (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

 Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև N 2

 

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝

 Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի

 շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և

 մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված

հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

 

 ___ __________ 20__թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ..................................... ....................................... միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնող կազմակերպությունը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, ....................................................... ընկերությունից 20....թ. ................. ամսում`

 

1) ձեռք է բերել (ստացել է) ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ).

 

Ապրանքի անվանումը (ծառայության, աշխատանքի բովանդակությունը)

Չափի
միավորը

Ապրանքի քանակը (ծառայության, աշխատանքի ծավալը)

Ապրանքի (ծառայության, աշխատանքի) ընդհանուր արժեքը

Հաշվարկային փաստաթղթի համարը և
ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2) ձեռք բերված (ստացված) կամ ձեռք բերվող (ստացվող) ապրանքների, ծառայությունների (աշխատանքների) դիմաց վճարել է (այդ թվում` կանխավճարային ձևով) եկամուտներ.

 

Ապրանքի անվանումը (ծառայության, աշխատանքի բովանդակությունը)

Ապրանքի (ծառայության, աշխատանքի) ընդհանուր արժեքը

Հաշվարկային փաստաթղթի համարը և ամսաթիվը

Հայաստանյան աղբյուրներից վճարված եկամուտների գումարը

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ընդհանուր գումարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տնօրեն __________________ ______________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

 Գլխավոր հաշվապահ ________________ ______________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.09.2018, N 1062-Ն 20.10.2018, N 1372-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան