ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 240-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 240-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների
NN ը/կ |
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Իրականացնող մարմինները |
Կատարման ժամկետը | |
պատասխանատու մարմինը |
համակատարողը | ||||
1 |
2 |
3 | 4 |
5 |
6 |
1. Հարկերի վճարում | |||||
1.1. |
Կազմակերպությունների մասով հողի հարկի և գույքահարկի հաշվարկները ներկայացնելու պահանջի վերացման նպատակահարմարության քննարկում և, ըստ անհրաժեշտության, համապատասխան օրենսդրական նախագծերի մշակում |
գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները ներկայացնելու պահանջը վերացնելու միջոցով ժամանակի և ծախսերի կրճատում | ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2013 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
1.2. |
Գույքահարկի և հողի հարկի հետ կապված հարաբերություններում տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխադարձ ծանուցման էլեկտրոնային համակարգի ներդնում, մասնավորապես` 1) գույքահարկի և հողի հարկի հաշվարկման համար հարկվող օբյեկտների և դրանց սեփականատերերի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գումարների, առկա պարտավորությունների (այդ թվում` հաշվարկված տույժերի) վերաբերյալ հարկ վճարող կազմակերպություններին տեղեկացնելու (ծանուցելու) մեխանիզմի ներդրում` անձին պաշտոնական էլեկտրոնային փոստին ծանուցելու միջոցով. 2) ՏԻՄ-երից ստացված գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ ծանուցումներում օրենքով սահմանված արտոնություններն արտացոլված չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների կողմից ՏԻՄ-երին էլեկտրոնային եղանակով իրազեկելու հնարավորության ստեղծում |
տնտեսավարողների կողմից գույքահարկի և հողի հարկի հետ կապված վճարումների վերաբերյալ իրազեկվածության ապահովում, ծախսերի ճշգրիտ արտացոլում հարկային հաշվետվություններում (մասնավորապես, շահութահարկի մասով) |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
սույն բաժնի 1.1-ին կետով նախատեսվող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում |
1.3. |
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների կատարում, որի համաձայն հարկ վճարողների համար կապահովվի դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորություն |
դրամարկղային գրքերի վարման ժամկետների կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.06.2013 թ. |
1.4. |
Հարկ վճարողների համար դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ապահովում |
դրամարկղային գրքերի վարման ժամկետների կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ֆինանսավորումից հետո 6 ամսվա ընթացքում |
1.5. |
Հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայքում՝ 1) էլեկտրոնային եղանակով հաշիվներ դուրս գրող հարկ վճարողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ. 2) էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը |
հարկային բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
1.6. |
Էլեկտրոնային հարկային հաշվետվության համակարգի համատարած կիրառման համար պայմանների ապահովում, այդ թվում` բոլոր հարկային հաշվետվական տեսակների էլեկտրոնայնացում |
հարկային հաշվետվությունները ներկայացնելու համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ֆինանսավորումից հետո 6 ամսվա ընթացքում | |
1.7. |
ՀՀ բոլոր մարզերում հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկում |
հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում, պարտավորությունների կատարման վրա ծախսվող ժամանակի կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ֆինանսավորումից հետո 12 ամսվա ընթացքում | |
1.8. |
Հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտների ներդրում |
հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնականության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.12.2013 թ. | |
1.9. |
Հարկ վճարողների համար հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման և ուսումնական միջոցառումների ծրագրի մշակում ու դրա իրականացում |
հարկային հարցերում հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
1.10. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հարկերի վճարման հնարավորության ստեղծում |
հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում և ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն |
14.03.2014 թ. | |
1.11. |
Բանկերում հաճախորդների համար հաշիվ բացելիս` նրանց անունից ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնելու և վավերացումն էլեկտրոնային եղանակով կատարելու հնարավորության ստեղծում |
ստորագրության նմուշների քարտերը հարկային մարմնում հաստատելու ժամանակի կրճատում |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2013 թ. |
1.12. |
ՀՀ-ում նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների ներդրում այն ոլորտներում, որտեղ վերջիններիս կիրառումն օրենքով պարտադիր է |
ՀԴՄ-ներով արձանագրված հասույթների մասին թղթային եղանակով տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու անհրաժետության վերացում, դրա հետ կապված ժամանակի կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ֆինանսավորումից հետո 6 ամսվա ընթացքում | |
2. Արտաքին առևտուր | |||||
2.1. |
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի լիարժեք կիրարկումն ապահովելու և ֆիզիկական անձանց կողմից առանձին ապրանքների և միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող ապրանքների տեղափոխման գործընթացը կրճատելու նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
պարզեցված և հստակ ընթացակարգերի սահմանում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.10.2013 թ. |
2.2. |
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածում փոփոխությունների կատարում, որի համաձայն վերցված ապրանքները կվերադարձվեն տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
մաքսային հսկողության ժամկետների և գործընթացների պարզեցում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2013 թ. | |
2.3. |
Միջոցառումների ձեռնարկում՝ Կիոտոյում հաստատված՝ Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման միջազգային կոնվենցիային անդամակցելու նպատակով |
միջազգային մաքսային կառույցներին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2013 թ. | |
2.4. |
Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված բոլոր մարմինների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման միասնական կարգ |
մաքսային ձևակերպումների արագացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտան-գության պետական ծառայություն
ՀՀ առևտրաարդյունաբե-րական պալատ (համաձայնությամբ) |
30.06.2013 թ. | |
2.5. |
1) արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի «մեկ պատուհան» սկզբունքով տրամադրման համար համապատասխան տեղեկատվական համակարգերի տեխնիկական նկարագրության մշակում. 2) ՀՀ մաքսային սահմանով արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ «մեկ պատուհան» սկզբունքով տրամադրման համակարգի ներդնում |
մաքսային և այլ ձևակերպումների գործընթացի պարզեցում, արտաքին առևտրի խթանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ առևտրաարդյունաբե-րական պալատ (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
30.06.2013 թ. (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) |
2.6. |
Ընդհանուր հայտարարագրերի մեջ ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշռի վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում |
մաքսային բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
2.7. |
ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում համապատասխան բաժնի ստեղծում, ինչպես նաև տեղեկատվական թերթիկների պատրաստում` մաքսային ոլորտի որոշումների բողոքարկման ընթացակարգերին հանրությանը ծանոթացնելու նպատակով |
մաքսային բնագավառի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.03.2013 թ. | |
2.8. |
Մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման կանոնների (հրահանգների) մշակում և հրապարակում` տնտեսավարող սուբյեկտների և մաքսային ծառայողների համար |
մաքսային ոլորտի հարցերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների և մաքսային ծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2013 թ. | |
2.9. |
ԱՏԳ մասնակիցների համար մաքսային ավտոմատացված համակարգից օգտվելու հնարավորությունների ընդլայնում |
համակարգից հաշվետվությունների ստացման հնարավորություն, համակարգում ներկայացված տվյալների անհամապատասխանության վերաբերյալ հուշումների տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.04.2013 թ. | |
2.10. |
Ռիսկի պրոֆիլների և ընտրողականության համակարգի զարգացում |
ռիսկային ԱՏԳ մասնակիցների առավել թիրախային ընտրություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2013 թ. | |
2.11. |
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստանալու գործընթացը դյուրինացնելու հարցի քննարկում` ինքնահայտարարագրում իրականացնող սուբյեկտների համար |
տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնուրույն մաքսային մարմիններ ներկայացվող մաքսային հայտարարագրերի տեսակարար կշռի ավելացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2013 թ. | |
2.12. |
Դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագրի էլեկտրոնային ստացման ներդրում՝ «Մեկ պատուհան» համակարգի միջոցով |
մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցում, արտաքին առևտրի խթանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2013 թ. | |
2.13. |
Քննարկել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ երկակի նշանակության ապրանքների ցանկը միայն ԱՏԳԱԱ 9 նիշ ծածկագրերով շարադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն վերջինս խմբագրելու վերաբերյալ |
ՀՀ մաքսային ծառայության կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի (TWM) արդիականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.04.2013 թ. | |
3. Ընկերության հիմնադրում | |||||
3.1. |
Բաժնետիրական ընկերությունների էլեկտրոնային գրանցման հնարավորության ապահովում |
բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակի և գործընթացների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. | |
3.2. |
E-registry համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) իրականացման հնարավորության ստեղծում |
քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումների ու փաստաթղթային պահանջի նվազեցում, փոփոխությունների գրանցման ժամկետների և ծախսերի կրճատում, գործընթացների պարզեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. | |
3.3. |
E-registry կայքի տեղեկատվության մասին` անգլերենով և ռուսերենով հասանելիության ապահովում |
օտարերկրյա տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում, օտարերկրյա ներդրումների խթանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. | |
3.4. |
Ընկերությունների գրանցմանն առնչվող վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում |
ընկերությունների գրանցման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
շարունակական
առաջին հրապարակումը՝ 01.07.2013 թ.-ից | |
4. Շինարարական թույլտվություններ | |||||
4.1. |
Հաճախ օգտագործվող ՓՄՁ ենթակառուցվածքի համար օրինակելի նախագծերի մշակում (պահեստներ, սննդի, մանրածախ առևտրի օբյեկտներ և այլն), հրատարակում և տեղադրում ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքում |
անհատ և կորպորատիվ ձեռնարկատերերին հաստատված նախագծերի տրամադրում՝ դրանց հիման վրա պարզեցված ընթացակարգով շինարարություն իրականացնելու համար: Նախագծային փաթեթում ներառել ՀՀ ֆինանսների նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնի կողմից հրապարակվող տեղեկատվական տեղեկագրում ներառված շինարարական նյութերի միջինացված գներով հաշվարկված մի շարք բնորոշ օբյեկտների շինարարության արժեքը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
15.12.2013 թ. (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) | |
4.2. |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ փոփոխությունների կատարում` էլեկտրականության, գազի և ջրի միացման նպատակով մատակարարներին ՏԻՄ-երի կողմից հողահատկացման համար հստակ և սեղմ ժամկետների սահմանման նպատակով |
էլեկտրաէներգիայի, գազի և ջրի միացման համար անհրաժեշտ ժամկետների կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
30.12.2013 թ. |
4.3. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձևավորման փուլում հեռահաղորդակցության մասով ելակետային տվյալների տրամադրման խնդրի լուծում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
01.04.2013 թ. | |
4.4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմանը համապատասխան` շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կազմի և հանձնաժողովի ձևավորման ժամկետների մասին հայտարարության տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև «մեկ պատուհանի» սպասարկման տարածքում |
ավարտված շինարարության շահագործման փաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկվածության ապահովում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
01.04.2013 թ. | |
4.5. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար Երևան քաղաքում տեղական վճարի սահմանում՝ գոտևորման սկզբունքի կիրառմամբ |
ավարտված շինարարության շահագործման փաստագրման համար ծախսերի կրճատում Երևանի ծայրամասերում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
30.12.2013 թ. | |
4.6. |
Երևան քաղաքում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարական թույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման ակտերի վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության (համաձայն հաստատված ձևաչափի) տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |
շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
շարունակական | |
4.7. |
Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում |
էլեկտրոնային եղանակով շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովում |
ՀՀ կառավարության աշխատակազմ ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավարման նախարարութուն |
2013 թ. և շարունակական |
5. Էլեկտրականության միացում | |||||
5.1. |
Էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման և մատակարարման պայմանագրերի կնքման էլեկտրոնային համակարգի ներդման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման համար անհրաժեշտ գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
30.11.2013 թ. | |
5.2. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում, որի համաձայն կկրճատվեն էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետները, այդ թվում՝ 0.4 կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման համար կկրճատվեն ժամկետները և գործընթացների քանակը |
էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների և գործընթացների կրճատում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
30.12.2013 թ. | |
5.3. |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացին առնչվող վիճակագրության ձևաչափի և պարբերականության համաձայնեցում՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու նպատակով |
էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
2013 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
6. Պայմանագրերի կիրարկում | |||||
6.1. |
Պայմանագրերից ծագող վեճերի լուծման համար անհրաժեշտ գործընթացների վերաբերյալ առնվազն երեք անգամ սեմինար քննարկումների կազմակերպում` մանրամասն ներկայացնելով վեճերի լուծման համար անհրաժեշտ բոլոր քայլերը և ծախսերը |
պայմանագրերի կիրարկման համար անհրաժեշտ գործընթացների, ժամկետների ու ծախսերի կրճատում և իրազեկման մակարդակի բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
30.06.2013 թ. |
6.2. |
Պայմանագրերից ծագող վեճերի լուծման համար անհրաժեշտ գործընթացների և ծախսերի մանրամասն նկարագրությամբ բրոշյուրների տպագրում |
պայմանագրերի կիրարկման համար անհրաժեշտ գործընթացների, ժամկետների կրճատում և իրազեկման մակարդակի բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
ՀՀ քաղաքացիա-կան դատավարու-թյան նոր օրենսգրքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում |
6.3. |
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որի համաձայն պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կսահմանվի 15 օր` չհաշված բացառությունները |
պայմանագրերի կիրարկման ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. | |
6.4. |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
դատական վեճերի լուծման ժամկետների կրճատում, դատարանին ենթակա որոշ հարցերով որոշումների կայացման հնարավորության փոխանցում նոտարներին, դատավարության փուլերի հստակեցում, կանխատեսելիության ավելացում, մասնավոր փորձագետների եզրակացությունների կիրառման հստակ հիմքերի ստեղծում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.10.2013 թ. | |
6.5. |
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
նոտարի մոտ «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցում, կատարողական մակագրության ներդրում, դատարանին ենթակա որոշ հարցերով որոշումների կայացման հնարավորության փոխանցում նոտարներին |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.10.2013 թ. | |
6.6. |
Դատական վիճակագրության նվազագույն չափորոշիչների սահմանում, հրապարակային վիճակագրության վարման հրապարակային մոդուլի պատրաստում |
ըստ դատական գործերի տեսակների՝ դատավարական ժամկետների և դատական ծախսերի արտացոլում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.07.2013 թ. | |
6.7. |
Դատական գործերով վիճակագրության չափորոշիչների մշակում, հրապարակային վիճակագրության վարում և անգլերենով ու հայերենով տեղադրում ՀՀ դատական դեպարտամենտի կայքում |
ըստ դատական գործերի տեսակների՝ դատավարական ժամկետների և դատական ծախսերի արտացոլում |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
01.07.2013 թ. | |
7. Վարկերի ստացում | |||||
7.1. |
Դեբիտորական պարտքի և այլ ակտիվների ընդհանուր նկարագրով գրավադրման հնարավորության ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կամ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների կատարում |
վարկերի հասանելիության բարձրացում |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. |
7.2. |
Շարժական գույքի գրավի իրավունքների ռեգիստրի համակարգի և բռնագանձման ընթացակարգի բարելավման նպատակով միջազգային փորձի ուսումնասիրում |
բոլոր տեսակի շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական համակարգի ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.06.2013 թ. |
8. Ներդրողների պաշտպանվածություն | |||||
8.1. |
Շահագրգռվածության առկայությամբ իրականացված խոշոր գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև տնօրենների պատասխանատվության ընդլայնման նպատակով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարում, որի համաձայն կսահմանվեն՝ 1) նախքան շահագրգռվածության առկայությամբ գործարքի կնքումն անկախ աուդիտորի եզրակացության տրամադրման պահանջ. 2) շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին տեղեկատվությունը www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջ. հրապարակման գինը՝ ոչ ավելի, քան 5000 դրամ. 3) օրենքի խախտմամբ շահագրգռվածության առկայությամբ գործարք կնքելու համար գործադիր մարմնի կողմից դատարան դիմած բաժնետիրոջը տուգանք վճարելու պահանջ։ |
ընկերություններում թափանցիկության մակարդակի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2013 թ. |
(հավելվածը փոփ. 01.08.13 N 819-Ա, լրաց. 21.11.13 N 1284-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |