Գլխավոր տեղեկություն
Номер
N 1524-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2010
Дата вступления в силу
20.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1524-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը:

2. Հավանություն տալ «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունվարի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Ծագման երկիրը

Արտա-
հանման երկիրը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

Ներմուծման ժամկետը

տարի

կիսամ-
յակ

1.

84286000

Ճոպանուղի և դրանց մասեր

Շվեյցարիա, Ավստրիա

Շվեյցարիա, Ավստրիա

հատ և կգ

1 հատ և 750000 կգ

2700000000

2010

1-2

2.

843139

3.

Ընդհանուր գումարը

2700000000

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

քաղ. Երևան

---- ---------------2009 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս-----------------------------------------, մի կողմից, և «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության, ի դեմս---------------------------------------(այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում.

2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. կառուցել 6 կիլոմետր երկարությամբ ճոպանուղի.

(2.3.1-ին կետը խմբ. 14.11.13 N 1335-Ա)

2.3.2. ճոպանուղու շահագործմանը ներգրավել 20-25 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմելու է 80-100 հազ. դրամ.

2.3.3. ապահովել ճոպանուղու սպասարկող անձնակազմի ուսուցման դասընթացները ճոպանուղի մատակարարող (Garawenta AG) ընկերության ուսումնական կենտրոնում.

2.3.4. ապահովել ճոպանուղու սպասարկող անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացներ` տարեկան նվազագույնը մեկ անգամ.

2.3.5. (կետն ուժը կորցրել է 14.11.13 N 1335-Ա)

2.3.6. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.7. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

(հավելվածը խմբ., փոփ. 14.11.13 N 1335-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2013, N 1335-Ա 05.12.2013, N 1524-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան