ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2014 թվականի N 16-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Ինտերռիմինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում, ինչպես նաև Երևանի այլ հանրակացարաններում բնակվող, Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և, որպես շահառու, բնակապահովման ծրագրերում ընդգրկված անձանց բնակապահովման հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում՝
1) ճշգրտել Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ցուցակը, ուսումնասիրել զբաղեցրած տարածքները, բազմակողմանի քննարկել տարածքների դիմաց փոխհատուցման հարցը և ներկայացնել առաջարկություններ.
2) քննարկել այլ հանրակացարաններում բնակվող և բնակության հետ կապված խնդիրներ ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրված), սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակապահովման հարցերը և ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 17-ի N 16-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մարկոսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Թառլամազյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ |
Ա. Սարգսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Օհանյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ |
Ն. Մուրազյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ |
Գ. Սարգսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ |
Մ. Ուլիխանյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ |
Ռ. Գաբրիելյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի գլխավոր մասնագետ |
Մ. Սարգսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ |
Ռ. Մինասյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ |
Կ. Մանուչարյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության փախստականների հարցերի բաժնի պետ |
Հ. Դերձյան |
-«Ինտերռիմինի» ՍՊԸ-ի իրավաբան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |