Գլխավոր տեղեկություն
Номер
N 1341-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.13/66(1006).1 Հոդ.1151.11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2013
Дата вступления в силу
23.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1341-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊՌՈՇՅԱՆ ԵՎ Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՈՒ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`

ա. սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը կհանդիսանա ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.

5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

6) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշման կից պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմանը համապատասխան:

3. Ընդունել ի գիտություն, որ ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն՝ զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով՝ կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ։ Ձեռք բերողը կրում է նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված պատասխանատվությունը։

4. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 28-ի N 1341-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊՌՈՇՅԱՆ ԵՎ Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՈՒ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔԻ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

Պռոշյան 1-ին փակուղի տուն 1, 1/3, 2, 3, 3/4, 3/8, 3/9, 3/10, 7, 9, 9/1, 14, 14/3, 19, 20, 20/3, 36, 40, 54, 54/2, 58, 58/5, 60, 62/3, 70, 70/2, 72, 74, Պռոշյան 1-ին նրբանցք տուն 2, 3, 3/5, 3/14, 7, 11/6, 14, 14/2, 14/5, 19, 19/2, 20, 21, 24, 24/1, 26/1, 28/1, 30/1, 30/2, 36, 36ա, 39/3, 39/4, 39/7, 42, 42/1, 42/2, 44, 48, 52, 52/1, 54, 56, 58, 58/1, 58/2, 58/3, 58/5, 60, 60/3, 62, 62/1, 62/2, 62/3, 62/4, 70, 70/2, 70/3, 70/4, 72, 74, 74/3, Պռոշյան փողոց թիվ 3/1, 3/2, 3/4, 5, 5/1, 5ա, 5/4, 9, 9բ, 9/1, 9/4, 11, 11 և 11ա, 11/6, 35, 35/1, 35/2, 37, 39, 39/1, 41, 45, 47, 62, 125, Դեմիրճյան 40/9/սխեման կցվում է/

6 ամիս

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 28-ի N 1341-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ /ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝

ՊՌՈՇՅԱՆ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՆ ՀԱՐԱԿԻ8 ՏԱՐԱԾՔՆԵՐ

/ՀԱՏՎԱԾՆԵՐ 1, 2 - Տընդհանուր=4,04հա/

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան