Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-095-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.13/66(1006) Հոդ.1149
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.12.2013
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
03.12.2013
Дата вступления в силу
23.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

3 դեկտեմբերի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-095-Ն

 

 

 

Հավելված

Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի

2013թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 23/1 որոշմամբ

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

ՀՀ առողջապահության նախարարություն

● դեղորայքի տրամադրում ամբուլատոր - պոլիկլինիկական, հիվանդանոցային

բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց

 

● հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի

ծառայություններ

 

● դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

2.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

● պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

 

● ավտոճանապարհների պահպանում և շահագործում

 

● տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

3.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 

 

● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

 

● բյուջետային մուտքերի ապահովում

 

● պետական սեփականության կառավարում և օգտագործում

4.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

 

● բյուջետային մուտքերի ապահովում պետական սեփականության կառավարում և

օգտագործում

5.

ՀՀ պաշտպանության նախարարություն

6.

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

 

● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

 

●բյուջետային մուտքերի ապահովում

 

● արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում

7.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

 

● բյուջետային մուտքերի ապահովում

 

● պետական սեփականության կառավարում և օգտագործում

8.

ՀՀ Արմավիրի մարզի համայնքներ

 

● բյուջետային միջոցների օգտագործում

 

● բյուջետային մուտքերի ապահովում

 

● համայնքային սեփականության կառավարում և օգտագործում

9.

Երևանի քաղաքապետարան

 

● ավտոճանապարհների, փողոցների և մայրուղիների կառուցում,

վերակառուցում և հիմնանորոգում

10.


ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում

11.


Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր»

12.


Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և այլ դոնորների աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման վարկային և դրամաշնորհային ծրագրեր

13.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» և «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» ծրագրեր

 

● շինարարություն և կապիտալ վերանորոգում