ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերը հաստատվում են դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից: Եթե օտարերկրյա պետությունում առկա չէ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և իրենից անկախ պատճառներով հնարավորություն չունի վերադառնալու փաստաթուղթը տրամադրած մարմնի նստավայր երկիրը, ապա վերջինիս դիմումի հիման վրա, ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որն էլ դրանք ուղարկում է համապատասխան օտարերկրյա պետությունում դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ դրանց իսկության ստուգման նպատակով: Դեսպանությունից կամ հյուպատոսական հիմնարկից պատասխանն ստանալուց հետո, իսկ օտարերկրյա պետությունում դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ 15-օրյա ժամկետում համաձայնեցնելուց հետո, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը 5-օրյա ժամկետում հաստատում է ներկայացված փաստաթուղթը կամ մերժում դրա հաստատումը և վերադարձնում է այն դիմումատուին:».
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններում «հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից» բառերը փոխարինել «հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով» բառերով, իսկ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում և որոշման N 4 հավելվածի վերնագրում «հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից» բառերը` «սահմանված կարգով հաստատված» բառերով.
3) որոշման N 4 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժնում «Վիրահայոց Հայոց թեմ» բառերը փոխարինել «Վիրահայոց թեմ» բառերով, «Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմեր» բառերը` «Բուլղարիայի Հայոց թեմ» բառերով, իսկ բաժինը լրացնել «Ռումինիայի Հայոց թեմ - Բուխարեստ, Ռումինիա» և «Վենեսուելայի հոգևոր հովվություն - Կարակաս, Վենեսուելա» բառերով,
բ. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն» բաժնում «Բերիո թեմ» բառերը փոխարինել «Հալեպի թեմ» բառերով, իսկ բաժինը լրացնել «Ջեզիրեի թեմ - Հալեպ, Սիրիա» բառերով,
գ. «Հայ Կաթողիկե Եկեղեցի» բաժնից հանել «Քեսաբի թեմ» բառերը, իսկ «Եգիպտոսի թեմ» բառերը փոխարինել «Ալեքսանդրիայի թեմ» բառերով, բաժինը լրացնել «Հայ Կաթողիկե եկեղեցի - Թեհրան, Իրան», «Հայ Կաթողիկե եկեղեցի - Բաղդադ, Իրաք», «Երուսաղեմի առաջնորդություն - Երուսաղեմ, Իսրայել» և «Բուենոս Այրեսի առաջնորդություն - Բուենոս Այրես, Արգենտինա» բառերով,
դ. «Հայ Ավետարանական Եկեղեցի» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|