Գլխավոր տեղեկություն
Номер
N 629-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2014-14.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.30/27(901) Հոդ.694
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2012
Дата вступления в силу
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2012 թվականի N 629-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու բովանդակությունը և կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար տրամադրվող` մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակցի կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 17-ի N 629-Ն որոշման

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն փաստաթուղթը սահմանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` պարտադիր տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու բովանդակությունը և կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն օրենքում կիրառվող նշանակությունները:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցին ներկայացնում է կենսաթոշակային հաշվի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) հաշվի համարը, բացման ամսաթիվը և հաշվետու ժամանակաշրջանը.

2) մասնակցի անձնական և կոնտակտային տվյալները` մասնակցի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված` մասնակցի անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, հանրային ծառայության համարանիշը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

3) մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները` մասնակիցների ռեեստրը վարողի գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) առկայության դեպքում հաշիվը փակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի նկարագրությունը, ինչպես նաև վավերապայմանները.

5) տվյալ մասնակցի օգտին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված յուրաքանչյուր կուտակային վճարի չափը և կատարողի անունը, պետության կողմից վճարված մասնակցության չափը, ինչպես նաև վճարված տույժերի չափը, վճարումների կատարման օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից վերլուծությունների արդյունքում առաջացած ճշգրտումների չափը, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի համար կատարված վճարումների հաշվին ձեռք բերված փայերը թողարկող ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի.

6) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ մասնակցի հաշվում առկա` կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը, յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը և փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը, յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եկամտաբերությունը.

7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքները (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը), այդ թվում`

ա. ֆոնդի անվանումը, որի փայերը ձեռք են բերվել կամ մարվել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի,

բ. գործարքի կատարման ամսաթիվը,

գ. գործարքի տեսակը,

դ. գործարքի հիմքը,

ե. յուրաքանչյուր ֆոնդի փայի տեղաբաշխման կամ մարման գինը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարքի ընդհանուր գումարը,

զ. յուրաքանչյուր գործարքի համար գանձված վճարը,

է. սույն կետում նշված տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակների տեսքով, ընդ որում, մասնակցին տրամադրվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակների լրացման ուղեցույցները. դիմերեսին` աղյուսակը, իսկ դարձերեսին` աղյուսակի լրացման ուղեցույցը:

(3-րդ կետը լրաց. 15.08.13 N 867-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ մասնակցին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (մասնակցի ցանկության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած էլեկտրոնային հասցեով կամ թղթային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած հասցեով, իսկ այդպիսի հասցե նշված չլինելու դեպքում` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող բնակության վայրի հասցեով: Երկրորդ և հետագա անգամները սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով երկրորդ և հետագա անգամներն ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն այդ տեղեկատվությունն ուղարկում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված վերջին էլեկտրոնային փոստի հասցեով:

(4-րդ կետը խմբ. 15.08.13 N 867-Ն)

5. Կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունը թղթային, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով տրամադրվելու դեպքում՝ մասնակցին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման N 2 հավելվածի ձևով:

(հավելվածը լրաց., խմբ. 15.08.13 N 867-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 17-ի N 629-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Անունը, ազգանունը

 

2. Ծննդյան ամսաթիվը

 

3. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

 

4. Անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը

 

5. Հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը

 

6. Հասցեն

 

7. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

8. Կենսաթոշակային հաշվի համարը

 

9. Կենսաթոշակային հաշվի բացման ամսաթիվը

 

10. Կենսաթոշակային հաշվի փակման մասին տվյալները (առկայության դեպքում)

 

11. Մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները

 

12. Հաշվետու ժամանակաշրջանը

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

 

«1. Անունը, ազգանունը» վանդակում լրացվում են մասնակցի անունը և ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

 

«2. Ծննդյան ամսաթիվը» վանդակում լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը/ամիսը/տարեթիվը ֆորմատով), ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:

 

«3. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:

 

«4. Անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը» վանդակում լրացվում են մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը:

 

«5. Հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը» վանդակում լրացվում է մասնակցի հանրային ծառայության համարանիշը, իսկ հանրային ծառայության համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

 

«6. Հասցեն» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա մասնակցի բնակության վայրի հասցեն, մասնավորապես, փոստային ինդեքսը, երկիրը, վարչատարածքային միավորը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը:

 

«7. Էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից:

 

«8. Կենսաթոշակային հաշվի համարը» վանդակում լրացվում է մասնակցի կենսաթոշակային հաշվի համարը:

 

«9. Կենսաթոշակային հաշվի բացման ամսաթիվը» վանդակում լրացվում է տվյալ կենսաթոշակային հաշվի բացման ամսաթիվը:

 

«10. Կենսաթոշակային հաշվի փակման մասին տվյալները» վանդակում լրացվում են կենսաթոշակային հաշիվը փակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի նկարագրությունը, ինչպես նաև համարը և ամսաթիվը (առկայության դեպքում):

 

«11. Մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները» վանդակում լրացվում են մասնակիցների ռեեստրը վարողի գտնվելու վայրը (փոստային հասցեն), ինտերնետային կայքի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

 

«12. Հաշվետու ժամանակաշրջանը» վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը և ավարտը (օրը/ամիսը/տարեթիվը ֆորմատով), ընդ որում` հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ և ավարտ է համարվում համապատասխան տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Վճարման ամսաթիվը

Կուտակային վճարի չափը

Վճարված տույժերի չափը

Մասնակցի օգտին վճարում կատարողը

Վճարման կատարման ժամանակա-շրջանը

Վճարված ընդհանուր գումարը

Շտկման գումարը

Ֆոնդի անվանումը

Փայերի քանակը

մասնակցի կողմից վճարված

պետության կողմից վճարված

                   
                   
                   
                   
                   
                   

Ընդամենը

     

X

X

   

X

 

*Սույն աղյուսակում դրամական բոլոր տվյալները նշված են դրամով:

 

N 1 ԱՂՅՈՒՍԱԿԻ («ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ») ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

 

«Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում են մասնակցի համար համապատասխան վճարումը մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին մուտք լինելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

«մասնակցի կողմից վճարված» ենթասյունակում լրացվում է մասնակցի կողմից տվյալ ամսաթվին վճարված կուտակային վճարի չափը:

 

«պետության կողմից վճարված» ենթասյունակում լրացվում է մասնակցի համար պետության կողմից վճարված կուտակային վճարի չափը:

 

«Վճարված տույժերի չափը» սյունակում լրացվում է որպես տույժ վճարված գումարի չափը:

 

«Մասնակցի օգտին վճարում կատարողը» սյունակում լրացվում է այն սուբյեկտի անվանումը, որը մասնակցի համար կատարել է տվյալ վճարը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում լրացվում է պետական ռեգիստրի գրանցման (հաշվառման) վկայականի մեջ նշված անունը, իսկ վարձու աշխատողների դեպքում` գործատուի անվանումը: Մասնակցի կողմից անձամբ տվյալ վճարումը կատարելու դեպքում այս սյունակում նշում չի կատարվում:

 

«Վճարման կատարման ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար կատարվել է վճարումը. ամսական վճարումների դեպքում` ամիսը, իսկ տարեկան վճարումների դեպքում` տարեթիվը:

 

«Վճարված ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է «Կուտակային վճարի չափը» սյունակի համապատասխանաբար երկու ենթասյունակների և «Վճարված տույժերի չափը» սյունակի գումարը, որը ցույց է տալիս, թե տվյալ ժամանակաշրջանի համար մասնակցի օգտին ընդհանուր ինչ գումարի վճարներ են կատարվել:

 

«Շտկման գումարը» սյունակում լրացվում է «0», եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարված վերլուծության արդյունքում ճշգրտումների անհրաժեշտություն չի առաջացել, «+գումար», եթե նախկինում վճարված գումարը վճարման ենթակա գումարից ավելի է, «-գումար», եթե նախկինում վճարված գումարը վճարման ենթակա գումարից պակաս է:

 

«Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում է այն ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, որի փայերը ձեռք են բերվել տվյալ ժամանակաշրջանի համար վճարված կուտակային վճարների ընդհանուր գումարով:

 

«Փայերի քանակը» սյունակում լրացվում է ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակը:

 

Աղյուսակ N 2

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԶԲՈՒՄ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ ՖՈՆԴԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ֆոնդի անվանումը

Ֆոնդի փայերի քանակը

Փայի հաշվարկային արժեքը

Փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը

Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը

 

սկիզբը

վերջը

սկիզբը

վերջը

սկիզբը

վերջը

նախորդ տարին

հաշվետու տարին

                 
                 
                 
                 

Ընդամենը

   

(X)

(X)

   

(X)

(X)

*Սույն աղյուսակում դրամական բոլոր տվյալները նշված են դրամով:

 

N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ («ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԶԲՈՒՄ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ ՖՈՆԴԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ») ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

 

«Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում են այն ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, որի փայերի սեփականատեր է հանդիսացել մասնակիցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

«Ֆոնդի փայերի քանակը» սյունակի «սկիզբը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում կենսաթոշակային հաշվում առկա տվյալ ֆոնդի փայերի քանակը: «Ֆոնդի փայերի քանակը» սյունակի «վերջը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում կենսաթոշակային հաշվում առկա տվյալ ֆոնդի փայերի քանակը:

 

«Փայի հաշվարկային արժեքը» սյունակի «սկիզբը» ենթասյունակում լրացվում է տվյալ ֆոնդի փայի հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, իսկ «վերջը» ենթասյունակում լրացվում է նույն կենսաթոշակային ֆոնդի փայի հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

 

«Փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը» սյունակի «սկիզբը» ենթասյունակում լրացվում է «Ֆոնդի փայերի քանակը» սյունակի «սկիզբը» ենթասյունակի և «Փայի հաշվարկային արժեքը» սյունակի «սկիզբը» ենթասյունակի արտադրյալը, ինչը ցույց է տալիս կենսաթոշակային հաշվում առկա՝ տվյալ ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում: «Փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը» սյունակի «վերջը» ենթասյունակում լրացվում է «Ֆոնդի փայերի քանակը» սյունակի «վերջը» ենթասյունակի և «Փայի հաշվարկային արժեքը» սյունակի «վերջը» ենթասյունակի արտադրյալը, ինչը ցույց է տալիս կենսաթոշակային հաշվում առկա՝ տվյալ ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

 

«Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը» սյունակի «նախորդ տարին» ենթասյունակում լրացվում է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ ֆոնդի տարեկան եկամտաբերությունը, իսկ «հաշվետու տարին» ենթասյունակում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում տվյալ ֆոնդի տարեկան եկամտաբերությունը: Եկամտաբերությունը հաշվարկվում է` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի:

 

Աղյուսակ N 3

 

ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ֆոնդի անվանում

 

Մասնակցին պատկանող փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

 

Ամսաթիվը

Գործարքի տեսակը

Գործարքի հիմքը

Տեղաբաշխման/մարման գինը

Տեղաբաշխման/մարման վճարը

Փայի հաշվարկային արժեքը

Փայերի քանակը

Գործարքի գումարը

               
               
               

Մասնակցին պատկանող փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

 

* Սույն աղյուսակում դրամական բոլոր տվյալները նշված են դրամով:

* Սույն աղյուսակը լրացվում է յուրաքանչյուր ֆոնդի համար առանձին:

 

N 3 ԱՂՅՈՒՍԱԿԻ («ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ») ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

 

«Ֆոնդի անվանումը» տողում լրացվում են այն ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, որի փայերի հետ կատարվել են գործարքներ՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

«Մասնակցին պատկանող փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում լրացվում է մասնակցին պատկանող տվյալ ֆոնդի փայերի ընդհանուր քանակը՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

 

«Ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կատարման ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով):

 

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տեսակը` փայերի ձեռքբերում կամ փայերի մարում:

 

«Գործարքի հիմքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի հետ կապված նկարագիրը, մասնավորապես, «փայերի ձեռքբերում» գործարքի դեպքում՝ «կուտակային վճար», «փայերի փոխանակում», «ժառանգություն», «երաշխավորված կուտակային վճարների հատուցում», «կառավարչի փոխհատուցում», «պահառուի փոխհատուցում», «փայերի մարում» գործարքի դեպքում՝ «փայերի փոխանակում», «ծրագրային վճարներ», «միանվագ վճար (կենսաթոշակ)», «միանվագ վճար (անուիտետի ձեռքբերում)», «միանվագ վճար (հաշմանդամության հիմքով)», «միանվագ վճար (վատառողջության հիմքով)», «միանվագ վճար (ՀՀ-ից հեռացող մասնակցին)», «միանվագ վճար (ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողին)», «ճշգրտում»:

 

«Տեղաբաշխման/մարման գինը» սյունակում լրացվում է մասնակցի կողմից գնված մեկ փայի տեղաբաշխման գինը կամ մարված մեկ փայի մարման գինը:

 

«Տեղաբաշխման/մարման վճարը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի համար գանձվող տեղաբաշխման կամ մարման վճարի չափը (առկայության դեպքում):

 

«Փայի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է ձեռքբերված կամ մարված մեկ փայի հաշվարկային արժեքը:

 

«Փայերի քանակը» սյունակում լրացվում է ձեռք բերված կամ մարված փայերի քանակը, ընդ որում, այս սյունակում լրացվող տվյալն ստացվում է «Գործարքի գումարը» սյունակում լրացված տվյալը հարաբերելով «Փայի հաշվարկային արժեքը» սյունակի տվյալին:

 

«Գործարքի գումարը» սյունակում լրացվում է գործարքի ընդհանուր գումարի չափը (ձեռք բերված կամ մարված փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը):

 

«Մասնակցին պատկանող փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվում է տվյալ ֆոնդում մասնակցի ունեցած փայերի ընդհանուր քանակը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 17-ի N 629-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

1. Մասնակիցը կարող է կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվության ստացման տարբերակներն առաջին տարվան հաջորդող տարիների համար ընտրել, տեղեկատվության ստացումը դադարեցնել, ինչպես նաև տեղեկատվության ստացումը վերականգնել համապատասխանաբար կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման վերաբերյալ դիմումի միջոցով (այսուհետ` դիմում)` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի:

(1-ին կետը փոփ. 15.08.13 N 867-Ն)

2. Մասնակիցը դիմումը կարող է լրացնել թղթային եղանակով՝ ներկայացնելով հաշվի օպերատորին կամ էլեկտրոնային եղանակով՝ մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով:

3. Տվյալ տարվա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման և տեղեկատվության ստացման վերականգնման համար մասնակիցը պարտավոր է դիմումը ներկայացնել մինչև այդ տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը: Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված դիմումում տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում` հետագա տարիներին տեղեկատվությունը ներկայացվում է առանց լրացուցիչ դիմումը ներկայացնելու, բացառությամբ, եթե հետագայում ներկայացվել է տեղեկատվության ստացման դադարեցման դիմում: 

(3-րդ կետը լրաց. 15.08.13 N 867-Ն)

4. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված դիմումը ներկայացվում է` համաձայն N 4 աղյուսակի:

(4-րդ կետը փոփ. 15.08.13 N 867-Ն)

Աղյուսակ N 4

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

2. անունը

3. ազգանունը

     

4. ծննդյան ամսաթիվը

5. սեռը

6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը

       

8. քաղաքացիությունը

9. կենսական շահերի կենտրոնը

10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը

11. ՀՎՀՀ-ն

       

Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑԸ

12. ստացման եղանակը

13. լեզուն

 

12.1. փոստով

 

12.2. էլեկտրոնային փոստով

 

13.1. հայերեն

 

13.2. ռուսերեն

 

13.3. անգլերեն

Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

14. փոստային ինդեքսը

15. երկիրը

16. վարչատարածքային միավորը

17. համայնքը (վարչական շրջանը)

18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը

         

19. հեռախոսահամարը

20. բջջային հեռախոսահամարը

21. էլեկտրոնային փոստի հասցեն

     

Դ. ՈՐՈՇՈՒՄԸ

22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ

 

22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը

 

22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը

23. ամսաթիվը

24. մասնակցի ստորագրությունը

 

25. լիազորված անձի անունը, ազգանունը

26. լիազորված անձի ստորագրությունը

       

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից

(աղյուսակը խմբ. 15.08.13 N 867-Ն)

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է):

2. «2. անունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

3. «3. ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

4. «4. ծննդյան ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:

5. «5. սեռը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, իգական՝ Ի, արական՝ Ա:

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը:

8. «8. քաղաքացիությունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:

9. «9. կենսական շահերի կենտրոնը» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը):

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը:

11. «11. ՀՎՀՀ-ն» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը:

12. «12. ստացման եղանակը» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը):

13. «13. լեզուն» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1. հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը:

14. «14. փոստային ինդեքսը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը:

15. «15. երկիրը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը:

16. «16. վարչատարածքային միավորը» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը):

17. «17. համայնքը (վարչական շրջանը)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը:

18. «18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը:

19. «19. հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

20. «20. բջջային հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

21. «21. էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը:

22. «22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ» դաշտում մասնակցի կողմից որոշում ընդունվելու համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում:

23. «22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է ստանալ իր կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվությունը կամ վերականգնել ստացումը, եթե նախկինում դադարեցրել է ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը պարտադիր լրացվում են:

24. «22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է դադարեցնել տեղեկատվության ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը չեն լրացվում:

25. «23. ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), մասնավորապես, 01/01/2014:

26. «24. մասնակցի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է մասնակցի կողմից անմիջականորեն (ոչ ներկայացուցչի միջոցով), ընդ որում, թղթային ձևով:

27. «25. լիազորված անձի անունը, ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում են մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին՝ լիազորված անձի կողմից:

28. «26. լիազորված անձի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է թղթային ձևով՝ լիազորված անձի միջոցով:

(ուղեցույցը խմբ. 15.08.13 N 867-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 15.08.13 N 867-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան