«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014029
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 424-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետի`
1) ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 12.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
2) բ) ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող (փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 12.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
3) գ) ենթակետով հաստատված N 3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 9.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
4) դ) ենթակետով հաստատված N 4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 9.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
5) ե) ենթակետով հաստատված N 5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 13.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«13.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:»:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մինչև 2014 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխություններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|