ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2013 թվականի N 1130-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. 1994 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Եգանյանի, Մ. Ալլահվերդյանի, Գ. Սահակյանի և Ն. Բուբուշյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ն. Մաթոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 2-ի N 1130-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Եգանյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (պատվիրակության ղեկավար) |
Մ. Ալլահվերդյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Մաթոսյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին քարտուղար |
Ա. Սահակյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ |
Գ. Սահակյան |
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ |
Ն. Բուբուշյան |
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|