ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2014 թվականի N 39-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերության`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման և գործարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման, գործող իրավական ակտերի վերանայման վերաբերյալ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 159-Ա որոշման հավելվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 31 Երևան |