Գլխավոր տեղեկություն
Номер
N 339-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2013-04.12.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.311
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.10.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
02.10.2013
Дата вступления в силу
12.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 339-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգի մասին» N 24 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի N 24 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 433-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի N 24 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 21-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները 

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 2-ի

N 339-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը։

2. Լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձին (այսուհետ՝ Անձ)՝ գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում,

2) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանում,

3) բնական գազի ներկրում,

4) բնական գազի արտահանում։

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում։

4. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել‚ օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

6. Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները և արտահանման կամ ներկրման պայմանագիրը:

7. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում‚ երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին։

8. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը (արտահանման դեպքում՝ արտահանվող վայրը) սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,

2) երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքի,

3) պետական տուրքի վճարման փաստաթուղթ կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, բացառությամբ սույն կարգի 28-րդ կետով սահմանված դեպքի,

4) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար՝ օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,

5) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր,

6) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքի, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:

10. Երաշխիք չի պահանջվում, եթե հայտատուն դիմել է բնական գազի արտահանման լիցենզիա ստանալու համար:

11. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր չի պահանջվում, եթե հայտատուն ունի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա և արտահանում է բացառապես սեփական արտադրության էլեկտրական էներգիան:

12. Բնական գազի փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր չի պահանջվում, եթե հայտատուն ունի բնական գազի բաշխման լիցենզիա:

13. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։

14. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

15. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի 9-12-րդ կետերին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

17. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված, կամ հայտատուն սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

18. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

19. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք մուտքագրում է Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-18-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

20. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ հայտի մուտքագրման օրվանից 80 աշխատանքային օրվա ընթացքում:

21. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ կեղծ, կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը.

3) լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին.

4) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

22. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

23. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:

24. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը՝ որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հայտատուին:

25. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 2) պահվում է Հանձնաժողովում։

26. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

27. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի, եթե դրանք չեն պարունակում օրենքով սահմանված պետական կամ ծառայողական, կամ առևտրային գաղտնիք։

28. Հայտատուն պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է չներկայացնել Հանձնաժողով կամ վճարել պետական տուրքը լիցենզիայի տրման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում:

29. Լիցենզիայի տրման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ Պետական տուրքը սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում Հանձնաժողովն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

30. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձն իրավունք ունի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 23 աշխատանքային օր առաջ հայտով դիմել Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը։

31. Հայտն իր մեջ պետք է պարունակի՝

1) համակարգի օպերատորի եզրակացությունը՝ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,

2) ներկրման կամ արտահանման պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիր, եթե լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվել է ներկրման կամ արտահանման պայմանագրի գործողության ժամկետով կամ ներկրման կամ արտահանման նոր պայմանագիր,

3) պետական տուրքի վճարման փաստաթուղթ կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, բացառությամբ սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքի:

32. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի 31-րդ կետի պահանջներին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

34. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված, կամ հայտատուն սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

35. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

36. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո‚ լիցենզավորված անձը‚ սույն կարգի 31-րդ կետի համաձայն‚ հայտով կրկին կարող է դիմել Հանձնաժողով լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 7 աշխատանքային օր առաջ։

37. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ կեղծ, կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման, կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները:

38. Հանձնաժողովը լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ հայտի մերժման մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:

39. Հայտատուն պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է չներկայացնել Հանձնաժողով կամ վճարել պետական տուրքը լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 38-րդ կետում նշված ժամկետում:

40. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո, Պետական տուրքը սույն կարգի 38-րդ կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում Հանձնաժողովն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 2-ի

N 339-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

________________________

(անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրում եմ տալ լիցենզիա ________________________________________________________

_______________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը)

 

2. Իրավաբանական անձի անվանումը _________________________________________________

 

_______________________________________________________________________________

 

3. Գտնվելու վայրը _________________________________________________________________

 

4. Հեռախոսահամարը ______________________________________________________________

 

5. Պետական գրանցման համարը _____________________________________________________

 

6. Գործունեության տեսակը _________________________________________________________

 

7. Լիցենզիայի հայցվող ժամկետը ____________________________________________________

 

8. Կից ներկայացվում են՝

 

1) ____________________________________________________________________________

 

2) ____________________________________________________________________________

 

3) _____________________________________________________________________________

 

4) _____________________________________________________________________________

 

5) _____________________________________________________________________________

 

9. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ՝

   

___________________________________

(տնօրենի անուն, հայրանուն, ազգանուն)

«__» ________ 20__ թվական 

 

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 2-ի

N 339-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20 __ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

3. Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

 

4. Լիցենզիայի գրանցման համարը N_________

 

5. Ստացված էջերի քանակը ________________

 

6. Լիցենզավորված անձի անվանումը

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական

 

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _______________________________________

 

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 2-ի

N 339-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԱՇԽԻՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել սույն կարգին համապատասխան երաշխիք։

2. Երաշխիք է համարվում ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու հայտով Հանձնաժողով դիմած Անձի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կամ վարկային կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված փաստաթուղթը, որով բանկը (վարկային կամ ապահովագրական կազմակերպությունը) գրավոր պարտավորություն է ստանձնում լիցենզավորվող անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

3. Անձը պարտավոր է երաշխիքը ներկայացնել ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու հայտում ամրագրված՝ իր կողմից հայցվող ժամկետից առնվազն մեկ ամիս ավելի գործողության ժամկետով:

4. Երաշխիքի չափ է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաներ տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերի 10 տոկոսը: