ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 248-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2013 թվականի մայիսի 8-ին, 2013 թվականի մայիսի 22-ին, 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենք, 20 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2013 թ. հոկտեմբերի 31 Երևան |