Գլխավոր տեղեկություն
Номер
N 92-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.02.2014-04.05.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.19/7(1020) Հոդ.78
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2014
Дата вступления в силу
20.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 92-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերի և 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 10-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը.

2) 13-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) ֆիզիկական անձի համար՝ հանրային ծառայության համարանիշը։».

3) 13.1-ին կետում «30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 11

Երևան