Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.378
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2013
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
22.04.2013
Дата вступления в силу
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2013 թվականի N 384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ սահմանված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`

1) համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով հանձնված տարածքներից`

ա. 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման, հիմնանորոգման աշխատանքների իրականացման, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման և հրշեջ ակտի տրամադրման,

բ. 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման,

գ. 19 տարածքների եռաֆազ հոսանքի միացման համար անհրաժեշտ հաստատագրված վճարների փոխանցման նպատակով`

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին հատկացնել 23,131.1 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 23,131.1 հազ. դրամ, ինն ամսում` 23,131.1 հազ. դրամ, տարեկան` 23,131.1 հազ. դրամ (այդ թվում` 475.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով, 9,144.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 1,130.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, 12,381.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 14.11.13 N 1257-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված`

1) 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքները, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունները ձեռք է բերելու «Գազշին մասնագիտացված ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.

2) 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման աշխատանքները ձեռք է բերելու «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությունից.

3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 47 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Արտաշատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Աշկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.

5) Երևան քաղաքի Նուբարաշենի վարչական տարածքի Չունգուշի 14 հասցեի տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Հազարաշեն» արտադրական կոոպերատիվից:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքները և ծառայությունները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ֆինանսավորում հատկացնել աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 384-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

0.00

     

այդ թվում`

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(34061.50)

(34061.50)

(34061.50)

   

այդ թվում`

     

05

 

Գործազրկություն

(34061.50)

(34061.50)

(34061.50)

 

այդ թվում`

     

01

Գործազրկություն

այդ թվում`

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

06. Գործազրկության նպաստ

(34061.50)

(34061.50)

(34061.50)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

այդ թվում`

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

այդ թվում`

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

(34061.50)

(34061.50)

(34061.50)

     

այդ թվում`

     
     

- Գործազրկության նպաստներ բյուջեից

(34061.50)

(34061.50)

(34061.50)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ

ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

34061.50

34061.50

34061.50

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

34061.50

34061.50

34061.50

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

34061.50

34061.50

34061.50

     

այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուս-

տային ֆոնդ

34061.50

34061.50

34061.50

     

ՀՀ կառավարություն

34061.50

34061.50

34061.50

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 384-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով,

իսկ նվազեցումները` փակագծում)

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն

ամիս

տարի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1. Քաղաքականության միջոցառումները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Գործազրկության նպաստ

1088

ԾՏ01

Նկարագրությունը

Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին

Շահառուների քանակը

Նպաստառու գործազուրկների թիվը

(158)

(158)

(158)

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

(34061.50)

(34061.50)

(34061.50)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

ամիսը մեկ անգամ

     

Շահառուների ընտրության չափանիշները

Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է

քաղաքականության միջոցառումը

1088 Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (ընդունարանների) գույքային իրավունքի վկայականի ձեռքբերում, գազաֆիկացում, ջրամատակարարում և եռաֆազ հոսանքի միացում

1001

ԱԾ25

Նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված տարածքների գույքային իրավունքի վկայականի ձեռքբերման, գազաֆիկացման, ջրամատակարարման և եռաֆազ հոսանքի միացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքների, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունների ձեռքբերում

Քանակական

 

 

Տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ (նախագծանախահաշվային փաստաթղթերի թիվը)

7

7

7

X

X

X

Տարածքների գազաֆի-կացման, նախագծանախա-հաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման և հիմնանո-րոգման աշխատանքների իրականացում (ծառայությունների թիվը)

7

7

7

X

X

X

Տարածքի համար գազի պատասխանատուների ուսուցման, ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունների մատուցում

7

7

7

X

X

X

 

Տարածքների ջրամատա-կարարման և կոյուղու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ (նախագծանախահաշվային փաստաթղթերի թիվը)

3

3

3

X

X

X

Տարածքների ջրամատա-կարարման և կոյուղու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկաց-ման և հիմնանորոգման աշխատանքների իրակա-նացում (ծառայությունների թիվը)

3

3

3

X

X

X

Եռաֆազ հոսանքի միացման համար հաստատագրված վճարներ (ծառայությունների թիվը)

19

19

19

X

X

X

Որակական

Մշակված չէ

     

X

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

     

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

34061.50

34061.50

34061.50

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (ընդունարանների) կազմակերպում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների միջոցով սոցիալապես անապահով խավերին ծառայությունների մատուցում` մեկ պատուհանից սկզբունքով

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Գնումներով հաղթող կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 384-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը

(հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

24,917.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01, ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

24,917.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

24,917.0

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

475.4

Տարածքի համար գազի պատասխանատուների ուսուցման, ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

475.4

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

24,441.6

Նախագծահետազոտական

ծախսեր

ԲԸԱՀ

դրամ

1

1,130.2

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ԲԸԱՀ

դրամ

1

23,311.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան