Գլխավոր տեղեկություն
Номер
N 1289-XI
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (-22.05.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1988.07/13-14(921-922) Հոդ.93
Принят
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Дата принятия
29.07.1988
Подписан
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ
Дата подписания
29.07.1988
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2004

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՄԻՏԻՆԳՆԵՐԻ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԵՐԹԵՐԻ ՈՒ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Մասսայական միջոցառումների անցկացման ժամանակ հասարակական կարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների ու շահերի պահպանման նպատակով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտումը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև երեք հարյուր ռուբլու չափով, իսկ բացառիկ դեպքերում, երբ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ ժողովի, միտինգի, փողոցային երթի, ցույցի կազմակերպչի կողմից, առաջացնում են տուգանքի նշանակում մինչև մեկ հազար ռուբլու չափով, կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտումը, որ կատարել է ժողովի, միտինգի, փողոցային երթի կամ ցույցի կազմակերպիչը նույնպիսի գործողությունների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, առաջացնում է քրեական պատասխանատվություն և պատժվում ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` մինչև երկու հազար ռուբլի:

2. Վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմում է ներքին գործերի մարմնի (միլիցիայի) կամ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի` դրա համար լիազորված անձը:

Ժողովների, միտինգների, փողոցային, երթերի ու ցույցերի կազմակերպման ու անցկացման սահմանված կարգը խախտելու համար ձերբակալված անձինք, մինչև ժողովրդական դատավորի կողմից գործի քննումը, պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում:

Սույն հրամանագրի 1 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խախտումների վերաբերյալ գործերը երեք օրվա ընթացքում քննության է առնում ժողովրդական դատավորը միանձնյա:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելիս դատավորն իրավունք ունի տվյալ տեղի բնակիչ չհանդիսացող խախտողի պարտավորեցնելու հեռանալ այդտեղից: Դատավորի տվյալ կարգադրագրի կատարումն իրականացվում է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության կողմից որոշվող կարգով` համաձայնեցված ՍՍՀ արդարադատության մինիստրության և ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ: Այդ կարգադրագրի կատարման հետ կապված ծախսերը բռնագանձվում են օրենքով սահմանված կարգով:

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985թ., թիվ 23, հոդվ. 295, 1986թ., թիվ 10, հոդվ.80, թիվ 12, հոդվ.94, 1987թ., թիվ 18, հոդվ. 163, թիվ 20, հոդվ. 190, 1988թ., թիվ 5-6, հոդվ.17) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1

1) օրենսգրքի 180 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1

 

«Հոդված 180 . Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտումը

 

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտումը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև երեք հարյուր ռուբլու չափով, իսկ բացառիկ դեպքերում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ ժողովի, միտինգի, փողոցային երթի, ցույցի կազմակերպչի կողմից`

առաջացնում են տուգանքի նշանակում մինչև հազար ռուբլու չափով կամ ուղղիչ աշխատանքներ, մեկից մինչև մեկից ամիս ժամանակով`

վաստակի քսան տոկոսի պահումով, կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով».

2) օրենսգրքի 23 հոդվածի երկրորդ մասը գրանցել հետևյալ նախադասությամբ. «ՍՍՀՄ օրենսդրական ակտերով որոշվող բացառիկ դեպքերում վարչական կալանքը կարող է սահմանվել նաև Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերով».

3) օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասը լրացնել «ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրական կարգի նկատմամբ ոտնձգության հետ կապված խախտումների համար` տուգանք մինչև մեկ հազար ռուբլի» բառերով.

4) օրենսգրքի 182 հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը».

5) օրենսգրքի 261 հոդվածի առաջին մասի 1-ին կետը «մանր խուլիգանություն կատարելու» բառերից հետո լրացնել «ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելը» բառերով. «կամ ժողովրդական դրուժիննիկի» բառերը փոխարինել «ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի» բառերով.

6) օրենսգրքի 262 հոդվածում. առաջին մասում «բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ՍՍՀՄ օրենսդրական ակտերով սահմանված են վարչական ձերբակալման այլ ժամկետներ» բառերը փոխարինել «Բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ» բառերով.

երրորդ մասը «Մանր խուլիգանություն» բառերից հետո լրացնել «կամ ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտում» բառերով.

7) օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասում «147 և 163 հոդվածներով»

1

բառերը փոխարինել «147, 163 և 180 հոդվածներով» բառերով.

8) օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասում «182 և 185 հոդվածներով»

1

բառերը փոխարինել «180 , 182 և 185 հոդվածներով» բառերով.

9) օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասում «182 հոդվածով» բառերը

1

փոխարինել 180 և 182 հոդվածներով» բառերով:

4. Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1961թ., թիվ 7, հոդվ. 41, 1962թ., թիվ 11, հոդվ. 67, 1982թ., թիվ 24, հոդվ. 287, 1987թ., թիվ 18, հոդվ. 164) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) օրենսգրքի 27 հոդվածի երկրորդ մասում «ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում» բառերը փոխարինել «ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերով նախատեսված բացառիկ դեպքերում» բառերով.

4

2) օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206 հոդվածով.

4

 

«Հոդված 206 . Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտումը

 

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտումը, որ կատարել է ժողովի, միտինգի, փողոցային երթի կամ ցույցի կազմակերպիչը նույնպիսի գործողությունների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով, մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` մինչև երկու հազար ռուբլի».

1

3) օրենսգրքի 207 հոդվածի առաջին մասը «ժողովրդական դրուժիննիկին» բառերից հետո լրացնել «ինչպես նաև զինծառայողին» բառերով.

1

4) օրենսգրքի 208 հոդվածը «ժողովրդական դրուժիննիկին» բառերից հետո լրացնել «ինչպես նա. զինծառայողին» բառերով:

5. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 24-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի մասին» , «Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին» Հայկական ՍՍՀ օրենքներում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենքներում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» հրամանագրի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1988թ., թիվ 5-6, հոդվ. 17) I հատվածը.

2) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 24-ի «Հանրապետության քաղաքներում ու շրջաններում քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվող ժողովների և այլ մասսայական միջոցառումների անցկացման ժամանակավոր կանոնների մասին» որոշումը (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1988թ., թիվ 5-6, հոդվ. 21):

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. Ոսկանյան

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար`
Ն. Ստեփանյան

 

29 հուլիսի 1988 թվականի,
քաղ. Երևան
N 1289-XI