Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 256-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.11.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.11.2013
Дата вступления в силу
13.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2013 թ.

թիվ 256-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԵՐԱՄԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 702 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 49 արձանագրություն) և «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 702 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց, 7) ուղարկելու օրվան հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան